ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտին. Քառօրյա պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Haymedia.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է: Գրիգորը սովորել է Երևանի թիվ 127 դպրոցում, որտեղ նրան դասավանդած ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտներից մեկին:

Ավագ դասարանների դասղեկ Հրանուշ Մանուկյանը՝ Գրիգորին դասարանում շատ են սիրում: «Ես նոր էի աշխատանքի անցել այդ դպրոցում, հենց առաջին դասարանը, որ ընդունեցի, նրանց դասարանն էր: Կարելի է ասել՝ Գրիգորը միջավայրի հոգին էր, միշտ ընկերներով շրջապատված: Երբ մի քանի օր բացակայությունից հետո գալիս էր դպրոց, երեխաների համար ուրախություն էր: Մինչև հիմա էլ աչքիս առաջ այն տեսարանն է, թե ինչպես էր Գրիգորը մտնում դասարան, ընկերները համախմբվում էին նրա շուրջը: Ու գիտեք, դրա հետ մեկտեղ նա երբեք չէր գոռոզանում, միշտ նույն անաղմուկ, համեստ Գրիգորն էր»,-հիշում է դասղեկը:

Գրիգորը շատ էր սիրում պատմություն. նույնիսկ 12-րդ դասարանում ասել էր, որ բացի հայոց պատմության գրքից, այլ գիրք չի ուզում ստանալ, իսկ ծառայության առումով հստակ գիտակցում էր պատասխանատվությունը և շատ լուրջ էր տրամադրվել:

Տիկին Մանուկյանը պատմում է, որ ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ իր մեկ այլ՝ 10-րդ դասարանի աշակերտները ոտքի էին ելել ու ցանկանում էին ամեն կերպ աջակցել զինվորներին: «Այդ ժամանակ իմ որդին նույնպես ծառայում էր: Բոլորի համար սա շատ ծանր շրջան էր. մինչև այսօր էլ հիշում եմ, թե ինչպես զանգեցին մեզ, հայտնեցին, որ զոհվածների մեջ նաեւ մեր դպրոցի աշակերտներից է, թե ինչպես էինք այստեղ, այնտեղ զանգահարում, որ պարզեինք՝ արդյոք ճիշտ է»,-հիշում է դասղեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular