ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նվնվոցին Բիշքեկում ուշադրություն չդարձրին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում երեկ հավաքվել էին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ քննարկելու տնտեսական և քաղաքական կարևորագույն հարցերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ մասնակցել է նիստին, ապա և մեկ առանձնազրույց ունեցել, միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման սկզբում Փաշինյանը դժգոհել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, նշել, որ այն շարունակում է լարված մնալ, գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղն է։

Փաշինյանը հայտարարել է, թե ուզում է Կրեմլի ղեկավարի հետ քննարկել տեղում ստեղծված իրավիճակը։ Խոսելով վերջին զարգացումների, մասնավորապես, Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական փորձերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ դեպքերը ծավալվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Ռուսաստանի նախագահը, ի դեպ, հանդիպման դռնբաց հատվածում բառ անգամ չի ասել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, փոխարենը հիշատակել է առկա տնտեսական հնարավորությունները, Հայաստանում ՌԴ ներդրումներն ու փոխադարձ առևտրատնտեսական շփումները։ Իսկ բուն առանձնազրույցի մասին ոչ պաշտոնական Կրեմլը, ոչ Հայաստանի վարչախետի աշխատակազմը բառ անգամ չեն գրել, ինչը վկայում է, որ այդ քննարկումներն առանձնապես Նիկոլ Փաշինյանի սրտով չեն եղել։

ԵԱՏՄ ղեկավարների նիստում էլ Փաշինյանը սահմանափակվել է միայն գազի և տնտեսական այլ հարցերի մասին ճամարտակելով։ Ըստ էության, Փաշինյանին կամ չի հաջողվել որևէ առարկայական, իր շահերից բխող ձևակերպում քաղել Պուտինի շուրթերից, կամ էլ ՌԴ նախագահի խոսքերը չի համարձակվել փոխանցել հանրությանը։ Երկու դեպքում էլ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի գործող վարչախումբը վաղուց կորցրել է իր ազդեցության վերջին փշուները ռուսական իսթեբլիշմենթի վրա, մնացել միայն Կրեմլի արհամարհական վերաբերմունքի հույսին։

Հայաստանի 30-ամյա անկախության շրջանում երբևէ չի եղել նման իրավիճակ, երբ մեր պետությունն այսքան չարքաշ ու խեղճացած իրավիճակում լինի։ Միակ պատասխանատուն և մեղավորը, իհարկե փաշինյանական վարչախումբն է:

Նանե Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular