ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաղանդ, որը փոխանցվեց ժառանգաբար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ և հմայիչ դիմանկարչուհի Սյուզաննա Մխեյանն իր նկարչական արվեստի ունակությունները ձեռք է բերել ժառանգաբար, իր հայրիկից՝ նկարիչ Ամասիա Մխեյանից և երբեք որևէ տեղ չի սովորել այն արվեստը, որին տիրապետում է մանկուց:

Фото Press Factor.

Ավելին, ժամանակի ընթացքում ինքնուրույն զարգացրել է իր ունեցած կարողություններն ու հմտությունները, հասցնելով դրանք կատարելության և հիացմունքի բարձունքներին։
Սյուզաննա Մխեյանի շնորհալի տաղանդը սկսել է ձևավորվել դեռ վաղ հասակում, երբ փոքրիկ Սյուզաննան ընդամենը 4-5 տարեկան էր, իսկ 2010թ-ին՝ 17 տարեկան հասակում, նա սկսեց ինքնուս կատարելագործել ու զարգացնել իր նկարչական կարողությունները և արվեստը` որին տիրապետում էր փոքրուց:

Фото Press Factor.

Սակայն այդ ժամանակահատվածում բազմատեսակ նկարչության ճյուղերի մեջ նա իր համար ընտրեց դիմանկարչությունը, որոշում, որը կարելի է համարել ճիշտ և արդարացված՝ ելնելով երիտասարդ նկարչուհու բազմաթիվ երկրպագուների, ընկերների և բարեկամների արձագանքներից, կարծիքներից և այն բազմաթիվ գնահատականներից, որոնք շատ հաճախակի հնչում են նրա և նրա ստեղծագործությունների մասին: Իսկ ամենամեծ կարծիքը նկարչուհու համար դա իր ծնողների կարծիքն է, հատկապես իր հայրիկի՝ նկարիչ Ամասիա Մխեյանի։

Фото Press Factor.

Սյուզաննա Մխեյանի նկարներում, բացի դիմանկարներից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ժանրերի նկարներ` որոնք նույնպես բավականին գեղեցիկ են և նրբանկատ, բովանդակային և իմաստալից, բոլոր առումներով ստացված և խրախուսելի` հատկապես ինքնուրույն պայմաններում ձևավորված տաղանդի և բարձր երևակայության արդյունքի համարФото Press Factor.

Ամփոփելով ակնարկս, տաղանդավոր և հեռանկարային նկարչուհուն ի սրտե մաղթում եմ նորանոր նվաճումներ ու հաջողություններ, միջազգային հարթակների նվաճում և կանաչ ճանապարհ: Միայն գեղեցիկ հոգու տեր ունեցող մարդիկ կարող են գեղեցկություն ստեղծել, բարիները` բարություն, իսկ իմաստունները` իմաստություն տալ անիմաստին...Фото Press Factor.

Фото Press Factor.

Նյութը պատրաստվեց 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular