ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համընդհանուր հայտարարագրման համակարգը մահակ են դարձնելու, ռիսկերի ենք բախվելու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Խոսքը համընդհանուր հայտարարագիր ներդնելու նախագծի մասին է: Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, չէր կարելի նման նախաձեռնությամբ հանդես գալ, կան ռիսկեր, որոնց անպայման բախվելու ենք: Նա համակարգի ներդրման առնվազն երկու պատճառ է տեսնում: «Առաջին հավանական պատճառը, որին շատ հակված եմ, հետևյալն է. արտասահմանից դրամաշնորհ են ստացել, այդ դրամաշնորհը «կերել են», իսկ հիմա համակարգն ընդունելու պարտավորություն են ստանձնել:

Սովորաբար գերտերությունները փոքր, մանավանդ անուղեղ կառավարություն ունեցող երկրների վրա փորձարկումներ են անում՝ որոշելու՝ այդ երկրներում ներդնե՞լ համակարգը, թե՞ ոչ: Ու քանի որ այս կառավարությունը անհամեմատելի անուղեղ է, համատարած լոբբինգի արդյունքում պետք է ընդունեն նախագիծը, որովհետև պարտավորություն են ստանձնել: Երկրորդ պատճառը, ըստ իս, մարդկանց ամբողջությամբ վերահսկելի դարձնելն է ու, բնականաբար, հարկելը»,- «Փաստի» հետ զրույցում ընդգծել է Ն. Սարգսյանը: Նա կարծում է, որ թեպետ առաջիկա փուլում միայն եկամուտների և ունեցվածքի հայտարարագրում է նախատեսվում, բայց քննարկումները ցույց են տվել, որ ուզում են հայտարարագրել նաև ծախսերը, ցանկանում են հարկային բեռը դնել ֆիզիկական անձանց վրա:

«Ու եթե անձն ըմբոստ է, հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ընդդիմադիր գործիչ է կամ պարզապես յուրային չէ, այս իշխանության պարագայում այս համակարգը նրա նկատմամբ ռեպրեսիայի գործիք կարող է դառնալ: Մարդը կարող է չհարկվող եկամուտներ ունենալ. օրինակ՝ նվիրատվություն կամ գյուղատնտեսության գործունեությունից ստացած եկամուտ: Վաղը-մյուս օրը պետական մարմիններն ասելու են՝ հիմնավորիր, որ չհարկվող եկամուտ է, հակառակ դեպքում պետք է 25,5 տոկոս հարկ վճարես: Արդյունքում գումարները հավաքագրելու են, մարդկանց աղքատացնելու են, իսկ համակարգը դարձնելու են մահակ, որ իրենց «երաժշտության» տակ մարդիկ պարեն»,-կարծում է նա: Սարգսյանը այլ ռիսկերի մասին ևս մատնանշել է՝ ընդգծելով, որ մարդիկ ստիպված են լինելու հայտարարագիր լրացնելու համար վճարել հաշվապահական կազմակերպություններին, բացի այդ, ոչ բոլորն են հիշելու հայտարարագիր ներկայացնելու ժամկետները, ինչի պատճառով 50 հազար դրամով տուգանվելու են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular