ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Թայվանից ծովամթերքի ներկրումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Թայվանից ծովամթերքի ներկրումը ՉԺՀ մաքսային ձեւակերպման նորացված համակարգի պատճառով: Այս մասին հայտնում է Թայվանի միջազգային ռադիոն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ  արտադրանքի արժեքը, որն արգելվել է, կազմում է մոտ 196 մլն դոլար: Ընդ որում, հիմնական կորուստները կլինեն այն ընկերությունները, որոնց գործունեությունը սերտորեն կապված է կաղամարի, թյունոսի եւ խաղաղօվկիանոսյան սայրի ձկնորսության հետ։  

Միեւնույն ժամանակ, Չինաստանում մաքսային ձեւակերպման նորացված համակարգը ենթադրում է գրանցման ավելի բարդ ընթացակարգ՝ ի տարբերություն իր նախորդի:

Այժմ Թայվանական գերատեսչությունները պարզում են, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, որպեսզի այդ հարցը լուծվի։

Հոկտեմբերի սկզբին Թայվանի էկոնոմիկայի փոխնախարար Չեն Չժենցին հայտարարել է, որ Թայվանի իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների հետ, որպեսզի թույլ չտան ամենաառաջադեմ տեխնոլոգիաների փոխանցումը չինացի զինվորականներին։

Մինչ այդ «Թայհե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Չաոն պատմել է, որ մայրցամաքային Չինաստանից Թայվան բնական ավազի արտահանման դադարեցումը առավելապես կազդի շինարարության վրա, կիսահաղորդիչների ճյուղն այդ միջոցառումից չի տուժի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular