ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը կհաշտեցնի երկու երկրներին հանուն Իրան և Հնդկաստան մուտք գործելու»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ura.news–ը գրում է, որ փորձագետները URA.RU-ին բացատրել են, որ Կովկասի տարածաշրջանում իրավիճակը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ այն հարթակ է Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի և Պակիստանի հետ փոխգործակցության համար։ 
Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ, քանի որ այն տրանսպորտային և լոգիստիկ համակարգի մի մասն է: Նման կարծիք է հայտնել   Միութենական պետության և եվրասիական ինտեգրման սոցիալական ուսումնասիրությունների և ինտեգրման կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Կիրեևը: Նրա խոսքով, հակամարտությունն արգելափակում է խողովակաշարերի կառուցումն ու տրանսպորտային միջանցքների զարգացումը։

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ՀԱՊԿ–ում: Միևնույն ժամանակ Ռուսաստանը լավ տնտեսական հարաբերություններ է զարգացրել Ադրբեջանի հետ, որը կարևոր երկիր է Հյուսիս-Հարավ մայրուղու համար և հանդիսանում է գազային հանգույց ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման համար։ Հակամարտության կարգավորման տարբեր տարբերակներ կան։ Հիմա Ադրբեջանն ու Հայաստանը ընկնում են Թուրքիայի ազդեցության տակ, իսկ դա ձեռնտու չէ ՌԴ–ին և պետք կայունացնել տնտեսական և քաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Դա կապահովագրի Ռուսաստանին, եթե Թուրքիան ոչ բարեկամական դիրք գրավի»,- պարզաբանել է փորձագետը։


Որպեսզի տարածաշրջանի տնտեսական ներուժն ամբողջությամբ բացահայտվի գործընթացի բոլոր մասնակիցներին պետք է միավորել մեկ տնտեսական ու քաղաքական ծրագրով, ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Միխայիլ Բելյաևը։

«Ռուսաստանն ու Ադրբեջանը կապված են լոգիստիկ և էներգետիկ հարցերով։ Հայաստանը ՌԴ երկարամյա տնտեսական դաշնակիցն է: Սա Կովկասն է, որը հսկայական դեր է խաղում, և  չնայած Հայաստանը ելք չունի ոչ դեպի Կասպից, ոչ էլ Սև ծով, բայց այդ երկրների խմբի միջոցով ապրանքները շարժվում են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք»,- ասել է զրուցակիցը։


Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բարդացնում է շարժը անդրեվրասիական տրանսպորտային միջանցքներով, հաստատել է անկախ վերլուծաբան Դմիտրի Ադամիդովը։

«Քանի դեռ երկրները չեն հաշտվել, Ռուսաստանը չի կարողանա կառուցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և ապահովել գոյություն ունեցող լոգիստիկ կապերը, որոնցով մատակարարումները գնում են Թուրքիա, Իրան և հակառակ ուղղությամբ։

Հակամարտության պատճառով Անդրկովկասով անցնող մյուս եվրասիական միջանցքներով երթևեկությունը դանդաղում է։ Եթե ​​զինվորականներն են բեռներ տեղափոխում՝ ճանապարհները խցանվում են, բոլորը սպասում են, որ նրանք անցնեն, դա կաթվածահար է անում շարժումը»,- մանրամասնել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular