ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքնոցում նորածնին գտել են փաթեթավորված. մահացած երեխայի հայրը մանրամասներ է պատմում

ԻՐԱՎՈՒՆՔ

NEWS.am-ը գրում է.

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում փետրվարի 14-ին արտաքնոցում հայտնաբերված նորածինը եղել է փաթեթավորված: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մահացած նորածնի հայրը` Սամվել Բաղդասարյանը:

Թե ինչ հանգամանքներում է երեխան հայտնվել տոպրակի մեջ, Սամվել Բաղդասարյանը տեղյակ չէ, կնոջ հետ էլ այդ մասին չի խոսել:

«Կինս այժմ հիվանդանոցում է, բժիշկների հսկողության տակ, բժիշկներն էլ են ասում, որ ծննդաբերությունը ժամկետից շուտ է սկսվել: Բայց թե ոնց է երեխան եղել փաթեթավորված, ես չգիտեմ, ամեն դեպքում կինս նման քայլի դիմելու պատճառ չի ունեցել»,- ասաց Սամվել Բաղդասարյանը:

Նրա խոսքով` արդեն իսկ հարցաքննվել են եւ ինքը, եւ կինը:

Նշենք, որ նախնական տվյալով, կինը պատմել է հարազատներին, որ տան բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորի մեջ եւ մահացել։ Սա 30-ամյա կնոջ 4-րդ հղիությունն էր, ընտանիքն ապրում են սոցիալապես անապահով պայմաններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular