ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական «սիլիբիլին» և նոր դավադրությունը Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքն անցնում է երկրորդ, ավելի պրակտիկ փուլին։ Թուրքական «Հյուրիեթը» սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի հայ և թուրք պաշտոնյաները քննարկում են արդեն Նոր տարուց առաջ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների մեկնարկը՝ այդ թվում «Ալիջան» սահմանային անցակետի բացումը։

Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին ամիսներ տևած բանակցություններից հետո մեկնարկեցին Ստամբուլ-Երևան առաջին ուղևորափոխադրումները, իսկ այժմ արդեն մոտենում են բանակցությունների ավարտին երկու երկրների միջև բեռնափոխադրումներ սկսելու շուրջ։

Ըստ թուրքական լրատվական աղբյուրների՝ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը։ Մինչ օրս Հայաստանը թուրքական ապրանքներ էր ձեռք բերում Վրաստանի տարածքով, բեռնափոխադրումների մեկնարկով թուրքական ապրանքներն ուղիղ թռիչքներով կհասցվեն Հայաստան։

Քննարկվում է նաև արևելյան Իգդիրում գտնվող «Ալիջան« սահմանային անցակետի բացումը։ 1993 թվականից փակված 128 մետր երկարությամբ կամուրջը մոտ 3 տասնամյակ փակ լինելու պատճառով դարձել է անգործունակ և այժմ պետք է կամ վերանորոգվի, կամ լիովին նորը կառուցվի, սակայն եղանակային պայմանները խոչընդոտում են շինարարական աշխատանքներին։ Հարաբերությունների կարգավորման երրորդ փուլը լինելու է երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու շուրջ բանակցությունները, և այդ ուղղությամբ էլ սկսվել են տեխնիկական աշխատանքները։

Թուրքական այս սիլիբիլիի շրջանակներում երեկ էլ մեկ այլ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, հայտարարել, թե առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի այլև Հայաստանի հետ։ «Ամենաշատը կշահի Հայաստանը, որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է երեք միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ամենաշատը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,- հայտարարել է Քալընը՝ կրկին առաջ քաշելով թուրքական այն պնդումները, թե հայկական Սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Ավելին, նա կրկին մեղադրել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայկական համայնքներին, նշել, որ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են քաղաքականության, տնտեսության, մեդիայի և այլ ոլորտներում։

Եվ Քալընը հայտարարել է, թե Հայաստանի համար ավելի ձեռնտու է սերտ հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի, քան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Թուրքական իշխանությունների այս քաղաքականությունը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի դեմ ինչ-որ լրջագույն դավադրություն է նյութվում և, ըստ էության, թուրքերն ինչ որ բանի են նախապատրաստվում, կամ էլ մտադիր են տնտեսական մեթոդներով Հայաստանում ավելացնել իրենց ազդեցությունը՝ ընդհուպ խեղդելով Հայաստանի տնտեսությունը։ Փորձագետներից մեկը այդ բառը բնորոշել էր «բաթումիզացիա» բառով։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular