ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները կրկին շարունակում են սադրանքների դիմել Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցիները կրկին շարունակում են սադրանքների դիմել Արցախում, ընդ որում դրա համար ընտրել են բավականին ուշագրավ ուղղություն։ Նախօրեին «բնապահպան ակտիվիստների» կողմից Լաչինի ճանապարհը փակելու միջադեպից հետո, երեկ էլ այդ նույն «բնապահպան ակտիվիստները» լրագրողների և օպերատորների մի մեծ խմբի ուղեկցությամբ այցելել են Արցախի Իվանյան համայնք և ռուսական զորախմբի շտաբում հանդիպել խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Քննարկումներից հետո պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե կհետաքննի Արցախում «բնական ռեսուրսների» ապօրինի շահագործումը։ Մասնավորապես ադրբեջանցիներն աչք ունեն Դրմբոնի ոսկու և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի վրա, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում չեն անցել Բաքվի վերահսկողության տակ, սակայն ադրբեջանական իշխանությունները մեծ ախորժակ ունեն իրենց վերահսկողությունը սահմանել հանքերի նկատմամբ և շահագործել դրանք։

Ադրբեջանական «ակտիվիստներից» հետ չեն մնում նաև ադրբեջանական լրագրողները։Նրանք երեկ փորձել են քայլելով անցնել խաղաղապահների անցակետն ու գնալ դեպի Խոջալու։ Ռուս խաղաղապահները արգելապատնեշ են կազմել և խոչընդոտել են ադրբեջանցի լրագրողների մուտքը, բանը սակայն բռնությունների չի հասել։

Ըստ էության, ռուսական խաղաղապահ զորախումբը փորձում է առայժմ ոչ բռնի մեթոդներով հարաբերվել ադրբեջանցիների հետ։ Սակայն ադրբեջանական սադրանքները վկայում են, որ վաղ, թե ուշ կամ ռուս խաղաղապահները ստիպված են լինելու ի վերջո ցույց տալ, թե ինչի համար են նրանք գտնվում Ղարաբաղում, կամ էլ ադրբեջանցիներին կհաջողվի հասնել իրենց սադրանքների հետապնդած նպատակներին։

Հայաստանի իշխանությունները բացարձակապես որևէ կերպ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին և Արցախին ու Արցախի ժողովրդին միայնակ են թողնում ադրբեջանական հրոսակների սադրանքներին դեմհանդիման։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular