ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աղետի գոտու» վերացման մասին ՔՊ-ականների պոպուլիստական «փուչիկը» պայթեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշել է, որ թեև մարզում դեռևս կան տնակներում բնակվող ընտանիքներ, սակայն նրանց խնդրի լուծումը ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

Մարզպետ Խաչատրյանը կամա թե ակամա բացահայտել է իր իսկ թիմակիցների տարիներ առաջ հնչեցրած թեզերի պոպուլիստական լինելը: Դիցուք՝ 2018-ին այն ժամանակ դեռևս սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հետևյալ գրառումն էր կատարել՝ «Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին: Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Գյումրու գրասենյակը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց, որը միանգամից տարածվեց սոցցանցերում։

Այդ լուսանկարում ևս նշվում էր, որ «ՀՀ վարչապետի հանձնարարականով 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ, ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է»

Վահագն Ալեքսանյանը նույնպես կիսվել էր այս գրառմամբ և գրառում կատարել։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ նույնպես սենսացիոն տեղեկություններ էր հայտնել՝ աննախադեպ ձեռքբերումներով հպարտանալով։

Այն, որ աղետի գոտի հասկացության մասին շուտով կմոռանանք հայարարում էր նաև Լոռու այն ժամանակվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Իսկ այժմ նույն ՔՊ-ականները հայտարարում են, որ աղետի գոտու վերականգնման խնդիրը ևս հինգ տարի է պահանջելու, դե իսկ նախկինում հնչեցրած թեզերի և խոստումների պոպուլիստակն բնույթն էլ բացահայտում են արդեն իրենց իսկ թիմակիցները...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular