ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես այլևս տուն չեմ վերադառնա». ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Գալուստյանի մտերիմները կարծում են, նրա վրա ճնշում է գործադրվում

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է իր քրոջը՝ Մարիաննա Միրզոյանին և խնդրել անձամբ իրեն այլևս նամակ չգրել։ Հետո խնդրել է իր ողջույնները փոխանցել ծնողներին և ասել, որ ինքն այլևս իրենց մոտ չի վերադառնա: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Մարատ Ուելդանով - Գալուստյանի մոտ ընկերը՝ Ելենա Մակարենկոն և փոխանցեց հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ ակնհայտ էր՝ իր խոսքերից հետո Ադրբեջանի բանտում պահվող Գալուստյանը լաց է լինում:

«Ես խոսել եմ Մարատի փաստաբանի հետ, ով ադրբեջանցի է: Նա հայտնեց, որ հանդիպել է Մարատի հետ, խոսել է գործի քննության մասին: Նա ասաց, որ Մարատը ստանում է բժշկական օգնություն, ոչ մի անհանգստացնող բան իր պաշտպանյալի վարքագծում չի տեսել, իրականում դժվար իրավիճակ է ստեղծվել, որի պատճառով ինքը տանջվում է: Նրա նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությամբ ճնշման վարկածը բացառում էր: Բոլոր հնարավոր միջոցները, ըստ փաստաբանի, որին կարող էր դիմել Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, կիրառվում են, սպասում է հերթական տեսակցության մասին որոշմանը»,-պատմեց Ելենա Մակարենկոն:

Նա զարմանք հայտնեց այս խնդրում իր երկրի արտաքին գործերի գերատեսչության պահվածքի վերաբերյալ. այստեղ հակված են հավատալու անվճար փաստաբանական օգնություն ցուցաբերող ադրբեջանցի փաստաբանի խոսքերին: 

«Նա մեզ անընդհատ խաբում է: Մարատը մեզ հետ Կարմիր խաչի միջոցով կապվելիս հաղորդել է, որ փաստաբանն իրեն չի էլ այցելում: Նրան վաղուց չի տեսել»,- պատմեց Ելենա Մակարենկոն:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

Մարատ Ուելդանովի գործի հետ կապված հունիսին ձերբակալել էին նաև նրա գործընկերուհուն՝ Ելենա Մակարենկոյին, ով 15 օր անազատության մեջ է մնացել Բաքվում:

 


Ելենա Մակարենկոն Tert.am-ին պատմեց, որ իր գործի հետ կապված էլ ինքը պարբերաբար դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: ՌԴ քաղաքացին իր երկրի արտաքին գերատեսչությունից պարզաբանում է խնդրել, թե ինչու իր շահերը չեն պաշտպանել Բաքվում, երբ նա ձերբակալված էր: Երեկ, ըստ Ելենա Մակարենկոյի, ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիների շահերը ՌԴ հյուպատոսության իրավասությունների սահմանում, նրանք իրավունք չունեն միջամտելու գործի քննությանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը վերջին հեռախոսազրույցում քրոջից՝ Մարիաննա Միրզոյանից խնդրել էր, որ նա դիմի Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նա նշել է, որ ցանկանում է, որ իր գործին ընթացք տրվի: 

«Ես այլևս քեզ չեմ զանգի: Մինչև քննիչն ինձ հանցագործ չդարձնի, նա չի հանգստանա: Ես ցանկանում եմ, որ դու այլևս ինձ ոչ մեկի միջոցով ոչինչ չուղարկես, դու այլևս եղբայր չունես: Մայրիկին և հայրիկին ջերմ բարևներ փոխանցիր: Ես այլևս տուն չեմ վերադառնա»,- ասել է նա, նաև նշել, որ ինքը կալանավայրում «լավ ձեռքերում է», իր առողջությանն էլ վտանգ չի սպառնում:

«Իսկապես Մարատն էր զանգել, դա նրա ձայնն էր: Բայց նրա վարքագիծը շատ տարօրինակ էր: Նա իսկապես շատ է հոգնել, նրան այնտեղ ծաղրում են, և դրա համար է ցանկանում, որ գործին ընթացք տրվի: Ես գիտեմ, թե Մարատն ինչպիսին էր և հիմա ինչպիսին է դարձել: Մարատը հուսալքված է,- ասաց Ելենա Մակարեկոն,-մեզ այն ժամանակ մեկ ասում էին, թե հայ լրտեսներ ենք, հետո՝ մենք դարձանք ռուս լրտեսներ, այնուհետ՝ կրկին հայ լրտեսներ: Հետո երբ հասկացան, որ այդ մեղադրանքներն անհիմն են, նրան մեղադրեցին թմրանյութերի վաճառքի մեջ»:

Ելենա Մակարենկոյի խոսքով՝ Ադրբեջանում մի բան են ցանկանում իր գործընկերոջից, որ նա ընդունի իր դեմ առաջադրված մեղադրանքները: 

«Նա չի ընդունում դրանք, իր դեմ առաջադրած մեղադրանքների տակ չի ստորագրում, նրանք էլ չեն կարողանում ապացուցել իրենց մեղադրանքները, իսկ մինչև ապրիլի 9-ը նրանք պետք է վճիռ կայացնեն: Դրա համար, կարծում եմ, որ նրանք ինչ-որ զզվելի միջոց են գտել նրա վրա ազդելու: Ես հիմա հուսահատված եմ, որովհետև մտածում եմ, որ Մարատին վտանգ է սպառնում,- նշեց Ելենա Մակարենկոն՝ հավելելով,-նա շատ է սիրում իր ծնողներին, երբ գրում էր նրանց, ասում էր՝ ես կապրեմ ցանկացած իրավիճակում, ամեն ինչ կանեմ, որ նորից հանդիպեմ ձեզ»:

Ելենա Մակարենկոն նշեց, որ ինքն անձամբ է նման իրավիճակում հայտնվել. «Գիտեմ, որ այնտեղ չկան մարդիկ, որ ասեն՝ վերցրու հեռախոսը և զանգիր հարազատներիդ: Նրանք ինչ-որ բան են ծրագրել: Կարծում եմ՝ այդպես են արել, որպեսզի եթե հետո Մարատը ինքնասպանություն գործի, ապացույց ունենան, որ նա գտնվել է դեպրեսիվ վիճակում, որ նա ցանկանում էր ինքնասպանություն գործել»:

Իր գործընկերոջը սպասվողի մասին Ելենա Մակարենկոն մի քանի վարկածներ ևս ունի: «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որն ինձ համար ցանկալի է․ Մարատին կմեղադրեն ցանկացած հոդվածով, հետո կվերադարձնեն Ռուսաստան՝ իր հայրենիք: Այստեղ մեզ ավելի հեշտ կլինի դռներ թակել, զանգել: Կարևորը Ադրբեջանի ճանկերից նրան ազատելն է: Մյուս տարբերակն այն է, որ նրանք կգտնեն հարյուրավոր միջոցներ՝ Մարատին ազատ չարձակելու համար»,- ասաց նա:

Ելենա Մակարենկոն, նշեց, որ ինքը բոլոր լրատվամիջոցների և իր երկրի պետական կառույցների ուշադրությունն է ցանկանում հրավիրել խնդրի վրա, նրա խոսքով՝ պատրաստվում է ևս մեկ անգամ գնալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

«Ես ցանկանում եմ, որ Մարատի մասին տեղեկատվությունը տարածվի, ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, որ Ադրբեջան գնալ չի կարելի: Դա այնքան սոսկալի է: Մարդկանց պետք է զգուշացնել, որ եթե նրանք ունեն հայի արյուն, անգամ եթե այդ մասին չգիտեն էլ, Բաքվում լինելու դեպքում կարող են հայտնվել բանտում»,- ասաց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular