ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը ռուս խաղաղապահների մոտ տարակուսանք է առաջացրել «բնապահպանական» դիվերսիաներով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Novostivl.ru-ն գրում է, որ Ադրբեջանը տեղեկատվական դիվերսիա է սկսել ռուս խաղաղապահների դեմ: Սկսել են մեղադրանքներ հնչել, որ ամենօրյա տեղեկագրեր կազմելիս օգտագործվում են հայկական՝ այսինքն հորինված, տեղանուններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը իր պաշտպանության նախարարության զեկույցներում մշտապես ադրբեջանացման է ենթարկում Հայաստանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր և նույնիսկ ամբողջ շրջաններ։ Օրինակ Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղը կոչում է  «Յուխարի Շորջա Բասարքեչերի շրջանում»։ Այսինքն Ադրբեջանը տեղանունային պատերազմ է մղում, և միևնույն ժամանակ փորձում է ռուս խաղաղապահներին վերագրել այն, ինչ ինքն է կեղծավորությամբ անում։ Զուգահեռաբար, Բաքուն մեղադրում է խաղաղապահներին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ զենքի որոշակի մատակարարումների «համաձայնության» մեջ։


Իսկ հետո մի խումբ քաղաքացիական անձինք, ովքեր ներկայացել են որպես Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության աշխատակիցներ և բնապահպանների այլ ներկայացուցիչներ, մի քանի ժամով փակել էին Լաչինի միջանցքի այն միակ ցամաքային ճանապարհը, որը կապում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ գործողությունը բացատրվել էր նրանով, որ իբր հայերն ապօրինի (առանց մաքսատուրք վճարելու) ադրբեջանական բնական պաշարները Լեռնային Ղարաբաղի ընդերքից Հայաստան են արտահանում։ Ճիշտ է, շուտով հայտնի դարձան բնապահպանական ակցիայի իրական պատճառները։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ եթե Հայաստանը բացեր «Զանգեզուրի միջանցքը», ապա Բաքուն չէր ձգտի փակել Լաչինի միջանցքը։ Դեռ 2020 թվականից է ադրբեջանական կողմը ցանկանում ապահովել հիպոթետիկ «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային կարգավիճակ, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Այսինքն բեռները պետք է անցնեն Հայաստանի տարածքով առանց զննման և տուրքերի գանձման։ 


Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Բաքուն փորձում է իր բնապահպանների արշավի միջոցով գտնել Ադրբեջանի իշխանությունների և չճանաչված հանրապետության ներկայացուցիչների միջև հաղորդակցության մեխանիզմ: Նման ճանապարհը վայելում է Վաշինգտոնի ու Բրյուսելի, ինչպես նաև պաշտոնական Մոսկվայի աջակցությունը։ Ուստի, ցանկալի է հավատալ, որ դա է ռուս խաղաղապահների հասցեին անհասկանալի մեղադրանքներ ներկայացնելու իրական պատճառը, քանի որ պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի սրումը վտանգավոր է բոլորի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular