ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազը՝ մամուլի թշնամի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։

Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց դատախազությունը 2022 թվականին հինգ օրինակ «Հրապարակ» էր ստանում։ Ի դեպ, թերթերի բաժանորդագրությունից հրաժարվելը գրոշների խնայողություն է առաջացնելու, քանի որ թերթի մեկ օրինակի գինն ընդամենը 100-200 դրամ է, ամսական՝ 2200-4400 դրամ։

Գլխավոր դատախազը, ով 2.5 մլն դրամ ամսական աշխատավարձ է ստանալու, որոշել է 2-3 հազար դրամ խնայել։ Դատախազությունից հետաքրքրվեցինք, թե այս որոշման պաշտոնական բացատրությունը որն է։

Մեզ ասացին․ «ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով այն իրականությունը, որ տպագիր մամուլում հրապարակված հոդվածները հիմնականում տեղ են գտնում նաեւ առցանց լրատվամիջոցներում, որոշում է կայացրել 2023 թվականից հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից»։

Իրականում ակնհայտ է, որ փորձում են ֆինանսական վնաս պատճառել ԶԼՄ-ներին, իսկ դատախազությունում թերթերի հավաքածուներ ունենալը, իրենց առնչվող հոդվածներն արխիվացնելը կամ գործերին կցելն աշխատանքային անհրաժեշտություն են նաեւ։ Էլեկտրոնային կայքից այս ամենն անել անհնարին է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular