ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում հայտարարել են, որ չեն կարող և չեն էլ պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանը չի կարող և չի էլ պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Միաժամանակ երկիրը տրամադրում է «անվերապահ քաղաքական ու հումանիտար օգնություն՝ իր հնարավորությունների շրջանակներից ու սահմաններից դուրս»։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Грузия Online-ին։

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտարարել էր, որ չնայած Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու բազմաթիվ խնդրանքներին, Վրաստանի կառավարությունից ոչ մի արձագանք չի եղել։

Իր հերթին, «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Կիևը, իբր, ձգտում է, որպեսզի «Վրաստանը հանդես գա որպես պատերազմական կողմ»։

Մդինարաձեն նշել է, որ «Վրաստանի շահերից չի բխում Ռուսաստանի օկուպացիոն պատերազմի կողմ դառնալը»։ Նա հայտարարել է, որ երկիրը կաջակցի խաղաղությանը։

«Երբ երկրի ներկայացուցիչն ասում է, որ Վրաստանը պետք է զենք և զինտեխնիկա մատակարարի Ուկրաինային, ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն հատուկ ակնկալիքներ չունեն Վրաստանից հատուկ զենքի կամ ռազմական տեխնիկայի մատակարարման հետ կապված: Այդ մարդու հնչեցրած մեսիջն այն է, որ Վրաստանը պետք է գրանցվի որպես ռազմական զինված հակամարտության կողմ, մնացածը, ինչ նա ասել է, մանր զրպարտչական մեսիջներ էին»,- ասել է Մդինարաձեն։

Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը չի կարող և չի էլ պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular