ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդագրական իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի մասին վիճակագրական կոմիտեի ցուցանիշները ծայրահեղ մտահոգիչ են։ Նույնիսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ, այս տարվա ցուցանիշները նվազել են՝ բացառությամբ ամուսնալուծությունների։

Ըստ այդմ՝ նշվում է, որ նշված ժամանակահատվածում ծնվել է 29906 մարդ, 2021 թվականին՝ 30285։ Զգալիորեն նվազել է նույնիսկ մահերի ցուցանիշը՝ 4557-ով։ 2022 թվականին մահացել է 22579 մարդ, իսկ նախորդ տարում մահացածների թիվը կազմում է 27136։ Հայաստանում նաև սկսել են չափազանց քիչ ամուսնանալ։ 2021 թվականին 14473 զույգ պսակադրվել է, իսկ այս տարի ընդամենը՝ 14036։ Եթե նախորդ տարի ամուսնալուծվելու որոշում կայացրել է 3692 զույգ, ապա այս տարի՝ 3764 զույգ։

Ժողովրդագրական նվազող ցուցանիշները վկայում են, որ 2050 թվականին 5 միլիոն դառնալու Նիկոլ Փաշինյանի խոստումը, բացարձակ անիրագործելի է, ավելին կարելի է ծաղր համարել սեփական պետության նկատմամբ։

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում ծնելիությունը 2050 թվականին կարող է նվազել մինչև 24000, իսկ բնակչությունը 30 տարուց կկազմի ընդամենը 2.6 միլիոն մարդ պաշտոնական տվյալներով։

Փորձագետները նշում են, թե Հայաստանի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներ են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։ Երկու դեպքում էլ պետության իրականացրած գործառույթները չափազանց քիչ են և բացարձակապես չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին։ 44-օրյա պատերազմից հետո արտագաղթի տեմպերն ավելի են ուժգնացել, իսկ հանրությունը չունի բավարար մոտիվացիա ծնելիության մակարդակը բարձրացնելու համար։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular