ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի նախկին ընկերոջ գրառումը․ որտե՞ղ է իրական Նիկոլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընկերները, թերևս, ամենածանրն են տանում նրա այսօրվա դեգրադացիան, բարոյական անկումն ու ապիկարությունը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր Պետրոս Մակեյանն է ուշագրավ գրառում արել, այն վերնագրել «Վարչապետի կողմից պահանջված մարդու տեսակը»։ Ըստ Մակեյանի, «Քաղաքացիական պայմանագիրը», որպես իշխող կուսակցություն, շարունակում է մնալ հանրության տեսադաշտում, «մասնավորապես՝ ՔՊ համաժողովում վարչության ընտրությունների կեղծմամբ և նախօրեին Նիկոլի կողմից կուսակցության փոխնախագահների նշանակմամբ։ Նիկոլը, անտեսելով ՔՊ-ի հնաբնակներին, փոխնախագահներ նախընտրեց ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական ջահելներին, իսկ ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» երբեմնի անդամին նշանակեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար»։

«Վարչապետի աղետաբեր կադրային քաղաքականության առանցքի հիմնական արժեհամակարգն է՝ անսկզբունքայնությունը, ճամբարափոխությունը, հանցակցությունը և կենդանական բնազդով հավատարմությունը։ Վերոշարադրված սկզբունքով է ձևավորվում պետական կառավարման համակարգը, տեղական ինքնակառավարման մարմինները»,- նշել է Մակեյանը և հավելել, թե Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատավոր նշանակմամբ այդ գործընթացը սկսվեց նաև դատական համակարգում։

Մակեյանն ուշագրավ բացահայտում է արել նաև ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանի մասին, ընդգծել, թե այդ պաշտոնին նրա նշանակումը նույն սկզբունքով է։ Ըստ Մակեյանի, Մանավազյանը, լինելով «Հայկական Ժամանակ» թերթի հաշվապահը, միաժամանակ թերթը հրապարակող «Դարեսկիզբ« ՍՊԸ-ի տնօրեն, 2016թ-ից իրեն որևէ տեղեկություն չի տրամադրել, և ապօրինաբար տնօրինել են իր շահաբաժինը։

Մակեյանը տարիներ շարունակ եղել է «Հայկական ժամանակի» փայատերերից մեկը, և արձանագրում է, որ Փաշինյանը գցել է իրեն։ «Երբեմնի ընդդիմադի գործիչ Նիկոլի համար ամենաանընդունելին վերոշարադրված որակները կրող մարդիկ էին՝ իր ձևակերպմամբ մարդու փչացած տեսակը։ Հարց՝ որտե՞ղ է իրական Նիկոլը, վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն՝ իր փչացած կադրային համակարգով, թե՞ ընդդիմադիր Նիկոլը, որն անհանդուրժող էր մարդկային այդ տեսակների նկատմամբ»,- գրում է Մակեյանը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular