ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սկզբունքների հիման վրա կարող են Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել․ պարզաբանում է փորձագետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչը հատուկ մատնանշեց Պուտինը։ Իսկ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը որպես իր տարածք, իրավիճակն այլ կլիներ, եւ, թերեւս, պատերազմի ելքը այլ կլիներ, եւ Ռուսաստանի պահվածքն այլ կլիներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Հայաստանն ընդունեց իր պարտությունը։ Այս դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաեւ դրան հաջորդած այլ հայտարարությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին կարելի է խոսել միայն միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն առանց Ղարաբաղի, իսկ հայերը ոչ բարձրաձայն, բայց ասում են, որ ճանաչում են Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ Երեւանին մտահոգում է միայն հայկական անկլավի բնակիչների ճակատագիրը։ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ արեւմտյան հարթակների վերակենդանացման միջոցով ինչ-որ կերպ փորձում է որոշել այդ անկլավի կարգավիճակը։

Բայց այն, որ այդ անկլավը գտնվում է Ադրբեջանի կազմում, Հայաստանում կասկած չի հարուցում։ Եթե դա այդպես չլիներ, եթե Հայաստանը հրաժարվեր Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ապա Երեւանի ու Բաքվի միջեւ շփումները քիչ հավանական կլինեին։ Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա կարվի այս սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք պաշտոնապես այլ սկզբունքներ չի առաջարկել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular