ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե հաջողությունները քոնն են, ապա բացթողումներն էլ են քոնը». Հրաչյա Սարգսյանի «ակնարկը» Տիգրան Ավինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հատուկ ասուլիս էր հրավիրել, որտեղ անրադարձ էր կատարել Երևանի նախատոնական լուսավորության անցկացման ընթացքում թույլ տված բացթողումներին, որոնք հանրային լայն ռեզոնանս էին առաջացրել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու է այս խնդրով պարզաբանումներ տալիս ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ փոխքաղաքապետ Ավինյանը, սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ վերջինս այսուհետ բաց չի թողնելու և ոչ մի առիթ Սարգսյանին ստվերելու և նախընտրական արշավում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Իսկ Երևանի աննախադեպ՝ քաղաքային իշխանությունների պատկերացմամբ, իհարկե, լուսավորությունը թերևս  բավական լավ առիթ է փիառվելու համար: Ավինյանը, բնականաբար, փորձում էր համոզել հավաքվածներին և երևանցիներին, որ լուսավորության անցկացման ժամանակ որևէ բացթողում չի եղել, ավելին՝ չմոռացավ մեղավորությունն ուղղել նաև նախկինների կողմը:

Սակայն, Ավինյանի հայտարարությունները հերքվեցին թերևս ամենաանսպասելի աղբյուրի՝ քաղաքապետ Հրաչա Սարգսյանի կողմից: Ասուլիսից հետո վերջինս հանդես եկավ գրառմամբ, որտեղ բառացիորեն հայտարարում էր, որ լուսավորության անցկացման ընթացքում թույլ են տրվել բացթողումներ, որոնք պետք է շտկվեն:

Ինչպես երևում է, Հրաչյա Սարգսյանը, ով հրապարակավ հայտարարում է, որ որևէ խնդիր չի տեսնում որպես Երևանի քաղաքապետի  թեկնածու Ավինյանի և ոչ թե իր թեկնածությունը առաջադրելու հարցում, այնուամենայնիվ այդ հանգամանքը հալած յուղի չի պես ընդունում և առիթը բաց չի թողնում թիմակցին քաղաքական կսմիթներ հասցնելու համար: Կարող ենք ասել, որ Սարգսյանը, փաստացի, Ավինյանի սրած բիզը ուղղեց  հենց նրա իսկ կողմը՝ «եթե հաջողությունները քոնն են, ապա բացթողումներն էլ են քոնը սկզբունքով», մինչդեռ ակնհայտ էր, որ հաջողությունների վրա փիառվող Ավինյանն ամեն կերպ ձգտում է խուսափել ամեն տեսակ ձախողումներից, ի վերջո հենց դա  է պահանջում քաղաքապետի թեկնածուի իր իմիջը: 

Սա Սարգսյան-Ավինյան զույգի միջև եղած առաջին առճակատումը չէ։ Փոխքաղաքապետ նշանակվելուց հետո Ավինյանը Սարգսյանի ձեռքից փաստացի խլեց վերջինիս PR-ի գլխավոր գործիքներից մեկը: Եթե մինչ այդ ապամոնտաժվող շինությունների մասին բոլոր լուրերը ավետում էր քաղաքապետը, ապա արդեն մի քանի շաբաթ է՝ Ավինյանը փորձում է այդ պրոցեսը փոխկապակցել իր անվան և իր «սկզբունքային դիրքորոշման» հետ՝ ստվերում թողնելով քաղաքապետին:

Շաբաթներ առաջ էլ ՄՊՀ-ն վարույթ էր հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ: Այսինքն, ըստ ՄՊՀ-ի, խախտումը տեղի է ունեցել հենց Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Այստեղ ուշագրավ երկու դրվագ է պետք առանձնացնել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա: Առաջինը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը համարվում  է Տիգրան Ավինյանի մտերիմը և երկրորդը՝ վարույթը հարուցվեց Հրաչյա Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ողջ ընթացքը գտնվել է իր անմիջական կուռացիայի ներքո: Ինչպես տեսնում ենք՝ այժմ Սարգսյանը պատասխանում է Ավինյանին՝ վերջինիս վերադարձնելով «պարտքը»:

Այսօր էլ Սարգսյանի որոշմամբ քաղաքապետի խորհրդական է նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար  Սաշա Կատվալյանը, ով, հիշեցնենք, հրապարակավ քննադատել էր Եռաբլուրում ոստիկանության կողմից՝ զոհված զինծառայողների հարազատների դեմ կիրառված բռնությունը, ինչից անմիջապես հետո ազատման դիմում էր գրել: Այդ ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ վերջինիս հեռացման հետևում կանգնած է հենց Տիգրան Ավինյանը: Այժմ, փաստացի Սարգսյանը վերադարձնում է Կատվալյանին քաղաքապետարան՝ արդեն իր խորհրդականի կարգավիճակով: Թե ինչով կավարտվի այս հեռակա հակամարտությունը և որքան երկար այն կտևի՝ ցույց կտա ժամանակը....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular