ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի ճանապարհի միջադեպը փաստում է Ադրբեջանի իրական նպատակները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ վկայում է, որ Ադրբեջանը բացարձակապես մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ և բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը՝ արցախցիներին ոչնչացնելու կամ հայկական Արցախի տարածքից դուրս մղելու ուղղությամբ։

Քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ներկայանալով որպես բնապահպաններ, փակել էին Արցախի կյանքի ճանապարհը՝ հայտարարելով իբր Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների ապօրինի շահագործում է իրականցվում և պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տրվի մանրամասն ստուգում իրականցնել։

Մի քանի ժամ շարունակ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար գեներալ Վոլկովի հետ բանակցություններից հետո, ի վերջո, հաջողվեց ճանապարհը բացել։ Այդուհանդերձ ընդգծենք, որ ադրբեջանցիները հասան իրենց ցանկալի սադրանքի հանգուցալուծմանը՝ մեկ ձեռքով մի քանի ձմերուկ բռնելով։

Նախ գեներալ Վոլկովի հետ բանակցությունների ժամանակ նրանք իրենց հետ տեսախցիկներ և լրագրողներ էին տարել և իրենց բողոքն էին հայտնել վերջին օրերին սրված մի իրավիճակի հետ կապված։

Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն իր հաղորդագրություններում ներկայացնում է Արցախի հայկական տեղանունները։ Գեներալ Վոլկովին ադրբեջանցիները դրել են այնպիսի ծանր կացության մեջ, որ նա ստիպված է եղել խոստովանել՝ իբր խաղաղապահ զորակազմը ներկայացնում է ադրբեջանական տեղանունները, սակայն կապված քարտեզների հետ Ռուսաստանի ՊՆ-ում են փոխում և ներկայացնում հայկական անվանումներով։

Եվ երկրորդ՝ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտնել է, թե քննարկումների արդյունքում սկսվել է օգտակար հանածոների շահագործման աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։ Փաստացի իր այս քայլով Ադրբեջանը հող է նախապատրաստում ոչ այնքան Լաչինի միջանցքը փակելու, որքան Արցախի վրա տոտալ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունը իր վերահսկողության տակ մտցնելու համար, թեպետ արցախի իշխանությունները պնդում են, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում, ըստ էության, ադրբեջանցիներին այս պարզաբանումը բնավ էլ չի հետաքրքրում, նրանք մտադիր են օգտագործել Արցախի ունեցած բնական հարստությունները բացառապես իրենց նպատակներին։

Բանակցությունների այս ամբողջ ընթացքում Հայաստանի գործող իշխանությունների կողմից որևէ արձագանք և որևէ քայ չի եղել, բացառությամբ Հայաստանի ԱԳՆ-ի մի անատամ և ոչինչ չասող հայտարարության, և չի բացառվում, որ ադրբեջանական այս սադրանքը լիովին կազմակերպված և համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության հետ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular