ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում իր բարեկամներին. Էրդողան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Լիբիայում եւ մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանի խոսքով՝ «ցանկացած թույլ երկիր իրեն դատապարտում է արտաքին միջամտության»։ «Ձեզնից յուրաքանչյուրն այսօր տեսնում է պետությունների գործողությունները, որոնք իրենց սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու միջնորդավորված պատերազմներ են վարում մեր տարածաշրջանում՝ արդարացնելով իրենց գործողությունները անվտանգության եւ բարեկեցության պահանջներով։ Ընդ որում, այդ նույն տերությունները դեմ են Անկարայի քայլերին՝ ապահովելու թուրքական սահմանների անվտանգությունը»,-ասել Է Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ վերոնշյալ երկրների նպատակն ամենեւին էլ էթնիկ քրդերի, արաբների, թուրքերի կամ այլ ժողովուրդների շահերը պաշտպանելը չէ։ «Նրանց գործողությունների միակ պատճառը քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներն են»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է «արտասահմանյան առանձին շրջանակների արդյունք հանդիսացող ահաբեկչական կազմակերպությունների» կողմից սպառնալիքի մասին։ «Մեր երկիրն արդեն շուրջ 40 տարի պայքարում է ահաբեկչության դեմ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Անկարայի հակառակորդները մոռանում են, որ Թուրքիան այն չէ, ինչ նախկինում։ Անկարան այսօր ինքն է որոշում իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական կուրսը, ծրագրեր է պատրաստում ժողովրդավարության եւ զարգացման ոլորտում։ Ժամանակակից Թուրքիան աճող հեղինակություն է վայելում տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում»,-հավելել է նա։

Էրդողանը վերջին տարիներն անվանել է «ժամանակակից պատմության ամենախնդրահարույց շրջանը երկու համաշխարհային պատերազմներից հետո»։

Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Թուրքիան անպայման կավարտի իր հարավային սահմաններից 30 կմ հեռավորության վրա գտնվող «անվտանգության գոտու»  ստեղծումը։

«Հարձակումներն ու ճնշումները չեն ստիպի մեզ շեղվել նախանշված ուղուց։ Մեր վճռականությունն անփոփոխ է։ Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Լիբիայում եւ մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Սիրիայում քրդերը մեր եղբայրներն են, ինչպես նաեւ արաբներն ու թուրքմենները»,-հավելել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular