ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը հայտարարել է Հայաստանում ռուսաֆոբ տրամադրությունների աճի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ryazan.life–ը գրում է, որ Հայաստանի բնակչությանը անսպասելիորեն ալեկոծում է ռուսաֆոբական տրամադրությունների ալիքը. մարդիկ կոչ են անում ապամոնտաժել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը և ոչնչացնել երկրում ռուսական մշակույթի ցանկացած հիշատակում: Այդ մասին իր հեռագրային ալիքում գրել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։


Լրագրողը բացատրելով հակառուսական կոչերի հնարավոր պատճառները մեջբերել է Եվրասիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռազուվաևի կարծիքը։ Ռուսաֆոբիայի համար առաջին հերթին կարող է խթան հանդիսանալ Ռուսաստանի չմիջամտումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։


Բացի այդ, կարևոր դեր կարող է խաղալ նաև երկրի տնտեսական իրավիճակը։ «Տնտեսությունը հայկական ազգայնական ռուսաֆոբիայի հիմնական պատճառներից մեկն է։ Հայաստանը դեռևս բավականին աղքատ երկիր է, և աղքատությունը միշտ էլ հանգեցնում է ազգայնականության», - ասել է Ռազուվաևը։ Նա նաև ենթադրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության սրման և Հայաստանի պետականության կորստի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular