ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի իշխանությունները կքննարկեն հիջաբի պարտադիր կրելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի խորհրդարանը մշակութային առանձին խորհուրդ է ստեղծել, որը կուսումնասիրի հիջաբի պարտադիր կրելու հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի մշակույթի կոմիտեի ղեկավարի ներկայացուցիչ Ղոլամռեզա Մոնթազերին։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ISNA գործակալությանը։

«Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ հատուկ լուծելու արտաքին տեսքի և հիջաբի հետ կապված հարցերը», - ասել է նա:

Մոնթազերիի խոսքով՝ խորհրդարանականները պատրաստ են միանալ հարցի ուսումնասիրությանը և հստակեցնել «անհասկանալի կամ ոչ կառուցողական» կետերը։

Իրանում զանգվածային ցույցեր սկսվեցին սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Թեհրանում բարոյականության ոստիկանությունը մի կնոջ էր բերման ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։ Ձերբակալությունից մի քանի օր անց նա մահացավ։ Դրանից հետո իրանցի կանայք սկսեցին զանգվածաբար բողոքի ցույցեր անել, որտեղ կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։ Իրանի իշխանություններն ակտիվորեն ճնշում են հակակառավարական ցույցերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular