ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարծիք. Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները վիրավորված Ռուսաստանից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Big-rostov.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի թեման վաղեմի թեմա է, այն ցավալի է երկու պետությունների, երկու ժողովուրդների համար։ Այդ հարցում ոչ բաղադրատոմսեր կարելի է տալ, ոչ էլ ինչ որ մեկի դիրքորոշումը վերցնել, քանի որ ամեն ինչ ոլորված է ու անհասկանալի։ Այնպես որ, պետք չէ այդ առճակատմանը գնահատական տալ. ինչպես ասում են դա մեր գործը չէ։


Սակայն շատերն են հասկանում, որ Հայաստանի խնդիրների մի զգալի մասը սկսվել են գունավոր հեղափոխությունից, որը ուղեկցվել էր զանգվածային հակառուսական բողոքի ցույցերով, և, իհարկե, կառավարվել էր անգլո-սաքսոնների կողմից։ Բայց չնայած այդ ամենին և Հայաստանի ներկայիս իշխանությունների ակնհայտ հակառուսական կուրսին, նույնիսկ նրանք լրիվ հասկանում են, որ իրենց ոչ մի Ամերիկա էլ չի օգնի, և Ռուսաստանն է Հայաստանի տարածքային ամբողջականության միակ երաշխավորը։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, եթե  դուրս բերվեն ռուսական զորքերը Գյումրիից և շփման գծից՝ այդ պետությունը կարող է պարզապես դադարեցնել գոյությունը, այն էլ կարճ ժամանակում։ Իհարկե, Ռուսաստանը դա թույլ չի տա։ Առանց ավելորդությունների: Հայաստանի իշխանությունները կցանկանային, որ Ռուսաստանը միջամտեր հակամարտությանը իրենց կողմից և պատերազմի մեջ մտներ Ադրբեջանի դեմ։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատերազմը հասնի հենց Հայաստանի տարածքին։ Այդ ժամանակ Ռուսաստանն, իհարկե, կկատարի իր դաշնակցային պարտավորությունները՝ դրանում կասկած չկա։ 


Իսկ Ռուսաստանից վիրավորվելուց առաջ Հայաստանի իշխանությունները պետք է իրենց երկու հարց տան.


- Ինչո՞ւ Հայաստանը երբեք չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։


-Ինչո՞ւ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր կանոնավոր բանակը չմտցրեց Լեռնային Ղարաբաղ։


Այդ հարցերի պատասխանները շատերի համար շատ էլ պարզ են, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանությունների։ Երբ եղավ այնպես, որ Դոնբասի բնակչությանը սկսեց սպառնալ լիակատար ոչնչացում՝ Ռուսաստանը ճանաչեց ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն և տեր կանգնեց նրանց: Իհարկե, հիմա ամեն ինչ շատ դժվար է, այդ պատերազմը ծանր է ընթանում։ Բայց տվյալ դեպքում ոչ ոք չի կարող նախատել Ռուսաստանին սեփական ժողովրդին լքելու համար։ Հայաստանի իշխանությունները, նախքան նեղանալը, պետք է հասկանան, թե իրականում ի՞նչ են ուզում և ինչի՞ են պատրաստ իրենք իրենց համար։ Այդ խնդիրը իրենք պետք է լուծեն, ընդ որում ոչ  ռուս զինվորի հաշվին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular