ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու Ադրբեջանը գարնանը կմիավորեն երկաթգծերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այս տարվա մարտին տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի երկաթգծերի միավորումը։ Դա հնարավոր կլինի իրականացնել Աստարա(Իրան)-Աստարա(Ադրբեջան) երկաթգծերի միավորման շնորհիվ, ինչը Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է։Այդ մասին Բաքվում հայտարարել է Իրանի երկաթգծերի ղեկավար Սաիդ Մագոմեդզադեն։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:

Տրանսպորտային համագործակցությունից բացի, Թեհրանն ու Բաքուն զարգացնում են նաև էներգետիկ համագործակցությունը։Ադրբեջանը 2016թ.–ից սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը։ Բացի այդ, SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ։ Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։ Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։

Ինչ վերաբերվում է երկկողմ համագործակցության մեկ այլ կարևոր`ներդրումային ոլորտին, ապա Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում։Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։ Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։

Ինչ վերաբերվում է Երևանի շահերին, ապա Իրան-Հայաստան երկաթգիծը, որի մասին տարիներ շարունակ խոսվում է, այդպես էլ իրականություն չի դառնում՝այդ թվում ֆինանսական և հայկական կողմի ոչ նախաձեռնողական, պասիվ դիրքորոշման պատճառով, իսկ Բաքուն այդ շանսը ձեռքից բաց չի թողնում՝իրանական բեռների հոսքերը դեպի իր տարածք ուղղելու համար, անգամ կարող է արտոնյալ պայմաններ ստեղծել իրանցիների համար՝միայն թե իրանցիներին կտրի ՀՀ-ի ուղղությունն ընտրելու ցանկությունից:

Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա Իրանի շուկա դուրս գալը՝Կասպից ծովով, լաստանավային փոխադրումներին զուգահեռ ավտոմոբիլային, երկաթգծային կապ ունենալը շատ կարևոր է՝80 միլիոնանոց, պատժամիջոցներից ազատված իրանական շուկան շատ գրավիչ է տնտեսական լուրջ խնդիրներ՝պատժամիջոցներ, նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում ունեցող Մոսկվայի համար:

Երեք երկրների`ՌԴ, Ադրբեջան, Իրան շահերը էներգետիկ-տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցում համընկնում է և նրանց առաջ են շարժվելու իրենց ազգային շահերից ելնելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular