ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկում քննարկվել է Բելառուսում Հայաստանի առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հակամենաշնորհային կարգավորման նախարարությունում քննարկվել է Բելառուսում Հայաստանի առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է BelTA-ն։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաեւ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը։

«Հայաստանի բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների ապրանքներ: Սակայն մենք ուզում ենք ավելի շատ բելառուսական ապրանքներ տեսնել մեր շուկայում, բայց մեզ համար կարեւոր է նաեւ մեր ընկերությունների զարգացումը: Մեր կողմից կարող ենք առաջարկել պարենային եւ ալկոհոլային արտադրանք: Այսօր մենք քննարկում ենք նաեւ Բելառուսում հայկական առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, որպեսզի վերացնենք մեր երկրից ձեր երկիր ալկոհոլի մատակարարման խոչընդոտները։ Մեզ համար սա կարեւոր հարց է»,- նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանը շահագրգռված է զարգացնել Բելառուսի հետ համագործակցությունը մեքենաշինության, շինարարական, սննդամթերքի մատակարարման, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում։ «Այս տարի մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, բայց ես եւ իմ գործընկերները վստահ ենք, որ սա ճանապարհի միայն սկիզբն է: Մեր երկրները տարբեր ոլորտներում աճի մեծ ներուժ ունեն: Մենք գտնվում ենք նույն տնտեսական մաքսային գոտում, ուստի հարաբերությունները, որոնք կան Բելառուսի եւ Հայաստանի միջեւ, թույլ կտան էապես բարելավել երկու երկրների տնտեսությունը։ Իհարկե, դրա համար պետք է որոշակի ջանքեր գործադրել, բայց լավ արդյունք անպայման կլինի»,- ամփոփեց Վահան Քերոբյանը։

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 128,5 մլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 206,2 տոկոս)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular