ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք փորձագետը նշել է Իրանի ռիսկերը կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

realtribune.ru–ն գրում է, որ թուրք քաղաքագետ Ֆեհիմ Թաշթեքինը Al Monitor-ի համար հոդվածում անդրադարձել է Անկարայի և Բաքվի կողմից ծրագրված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանին սպառնացող ռիսկերին։

Ըստ նրա «Զանգեզուրի միջանցքի` որպես աշխարհաքաղաքական սպառնալիքի մասին Իրանի տեսլականի հիմքում ընկած անհանգստությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.


–Իրանը կարող է կորցնել Հայաստանի հետ սահմանային և ուղիղ տրանսպորտային կապը, նրա մուտքը Կովկաս և Ռուսաստան կարող է դժվարանալ, Իրանը կարող է կորցնել ազդեցությունը Կովկասում։


–Նախագիծը թույլ կտա ՆԱՏՕ-ին շրջապատել Իրանը:


–Թեհրանը տնտեսական կորուստների կենթարկվի, եթե մինի սուլթանությունը դադարեցնի Իրանի միջոցով Նախիջեւանի հետ շփումը, ինչը կնվազեցնի նաև Իրանի ազդեցությունը Բաքվի վրա։


–Իրանը կարող է կորցնել առավելությունները Ասիայի և Եվրոպայի միջև: Իրանի ռազմավարական նշանակությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ կարող է նվազել:


–Թուրքմենական գազը Թուրքիա և Եվրոպա փոխադրելու համար Սյունիքով անցնող երթուղու օգտագործումը կնվազեցնի իրանական գազի պահանջարկը։


–Իրանի մուտքը Սև ծով կարող է արգելափակվել:


–Սյունիքում ստատուս քվոյի փոփոխությունը, որը Իլհամ Ալիևն անվանում է « իր նախնիների երկիր», կարող է հանգեցնել նրան, որ Բաքուն վերահսկողության տակ վերցնի Արաքս գետը»։


Թուրքիան ասում է, որ Թեհրանի մտավախություններն անհիմն են, իսկ Բաքվի ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևը պնդում է, որ Իրանը վրդովված է դեպի Եվրոպա «թմրանյութերի առաքման ճանապարհի կորստով», հիշեցրել է թուրք փորձագետը։ Խոսքը Ալիևի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի հայտարարության մասին է, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում նա Հայաստանին և Իրանին մեղադրել էր Արցախի տարածքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Եթե ​​լուրջ ընդունենք Ալիևի մեղադրանքները Իրանի հասցեին, ապա կստացվի, որ մինի սուլթանությունը, օգտագործելով Հայաստանով անցնող «միջանցքը», պատրաստվում է զավթել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Աֆղանստանից և իր վրա վերցնել մատակարարումները Կենտրոնական Ասիայի երկրներից։


Ըստ ԵՄ Թմրամիջոցների գործակալության (Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոն /EMCDDA), Բաքվի մինիսուլթանատի կազմակերպված հանցավոր ցանցերը ներգրավված են սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ Հարավային Կովկասի որոշ երկրներում: Ըստ գործակալության Ադրբեջանում արտադրվող Մետամֆետամինի քանակը աճել է 2018 թվականից ի վեր։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular