ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այլևս չի վստահում իր կուսակցության հին անդամներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն այլևս չի վստահում իր կուսակցության հին անդամներին, որոնք փորձում են ավելի ակտիվ դիրքեր գրավել կուսակցության վարչությունում և սասանել սեփական կուսակցության առաջնորդի դիրքերը։

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ կեղծիքներով ընտրված վարչությունը նիստ է գումարել, որը վարել էՆիկոլ Փաշինյանը։ Նախատեսված էր, որ վարչության նիստում քննարկելու են կուսակցության վարչության փոխնախագահների, ինչպես նաև կուսակցական այլ պաշտոնյաների հարցը։

Ընդ որում նախատեսվում էր, որ վարչության փոխնախագահների պաշտոնին կնշանակվեն Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ զարգացման և կապերի գծով, և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, նիստը սկսելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն անակնկալի է բերել վարչության 14 անդամներին՝ հայտարարելով, որ այդ պաշտոնների համար առաջարկում է Վահագն Ալեքսանյանի և Գևորգ Պապոյանի թեկնածությունը։

ԲՀԿ-ական անցյալ ունեցող Ալեքսանյանին՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանին տարածքային կազմակերպությունների համակարգման գծով տեղակալ առաջարկելու այս որոշումը սառը ցնցուղ է եղել վարչության անդամների համար, սակայն նրանք որևէ մեկը չի հակառակվել Նիկոլ Փաշինյանի կամքին, թեև դրանից հետո կասկած են հայտնել, որ Փաշինյանն այլևս չի վստահում բոլոր այն նախկին անձանց, որոնց հետ 2015 թվականին ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և եկել իշխանության։

Օբյեկտիվորեն Փաշինյանն իհարկե չպետք է վստահեր նախկին կուսակցականներին, վերջիններս հեղափոխությունից հետո գործազուրկի կամ էժան աշխատուժի կարգավիճակը փոխարինել են նախարարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատանքի հետ, զգալի հավակնություններ դրսևորել, փոխել իրենց կենսակերպը և այժմ նույնիսկ հավակնում են, անհրաժեշտության պահին գցել սեփական առաջնորդին՝ սեփական կաշին փրկելու համար։

Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանն օրինակ հայտարարել է, թե Պապոյանն ու Ալեքսանյանը առավել լավ են իրականացնում իր քարոզչությունը և շատ ավելի նվիրված են իրեն՝ Փաշինյանին, քան իր հնամյա որևէ կուսակցական։

Ի դեպ, ՔՊ աշխատակազմի ղեկավար է նշանակվել պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս երկար տարիներ եղել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթի տնօրենը և Փաշինյանի ամենամերձավոր անձանցից մեկն է։

Ինչևէ, այս նշանակումները հերթական անգամ վկայում են իշխող ուժում առկա լուրջ խնդիրների ու գզվռտոցի մասին։

Մարուսյա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular