ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ դաս ՆԱՏՕ-ի համար․ Լոնդոնյան RUSI-ն վերլուծել է պատերազմի սկզբնական փուլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոնդոնի RUSI ռազմահետազոտական ինստիտուտը, որը հայտնի է ռուսական զինատեսակներում առանցքային ներկրվող կոմպոնենտների հայտնաբերմամբ, զեկույց է հրապարակել ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլի (փետրվար-հունիս) նախնական արդյունքների և դասերի վերաբերյալ։

Այդ դասերը, ի դեպ, չափազանց ուշագրավ կարող են լինել նաև Հայաստանի ռազմական ղեկավարության համար՝ անհրաժեշտ հետևություններ անելու, ճիշտ մարտավարություն ընտրելու համար։ Զեկույցը համահեղինակել են Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Դանիլյուկն ու Դեսանտագրոհային զորքերի նախկին հրամանատար Միխայիլ Զաբրոդսկին։

Ինստիտուտի տվյալներով, Ռուսաստանը ծրագրում էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության ակտիվ փուլը կտևի 10 օր, իսկ մինչև օգոստոս կավարտվի օկուպացիան՝ հետագա անեքսիայի նպատակով։ Դրա համար ծրագրվում էր Կիևի կայծակնային զավթումը՝ Ուկրաինայի զինված ուժերին երկրի մայրաքաղաքից շեղելու համապատասխան ապատեղեկատվական արշավի ուղեկցությամբ։

Ամենասկզբում Ռուսաստանի ԶՈՒ-ին հաջողվեց ստեղծել 12-անգամյա գերակշռություն կենդանի ուժի և սպառազինության առումով՝ առանցքային ուղղություններով։ Օպերատիվ մակարդակում գաղտնիությունը հաջողվեց ձեռք բերել, բայց չափից ավելին ստացվեց, ինչը վերաճեց պահեստային պլանների բացակայության պայմաններում մարտավարական մակարդակում անպատրաստության։

Երբ Ռուսաստանի ԶՈՒ-ն խրվեց հակամարտության մեջ, դա թույլ տվեց ՈՒկրաինայի ԶՈՒ-ին (տոկունության, այլ ոչ ռեսուրսների շնորհիվ) դուրս մղելու և հյուծելու գործողություններ սկսել։ Ռուսաստանի ԶՈՒ մարտունակությունն ընդհանուր առմամբ ավելի ցածր էր արևմտյան գնահատականներից, ընդ որում սպառազինությունների ռուսական համալիրները հիմնականում արդյունավետ էին։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են Ռուսաստանի ԶՈՒ «սխալների վրա աշխատանքի» հինգ ուղղություններ՝ ներառյալ գումարտակային մարտավարական խմբերի հայեցակարգերի և վերև ուղարկվող զեկույցներում «խաբելու մշակույթի» վերանայում։

Հիմնական ռազմական եզրակացությունները․

-Ժամանանակից պատերազմում չկա թիկունք, այդ թվում՝ միջոցների բարձր մակարդակի (զինանոցներ, վերանորոգման գործարաններ) ապահովման համար։ Պարտությունը հասցվում է ողջ օպերատիվ խորությամբ, առաջին 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի ԶՈՒ-ն խոցել է առանցքային ստացիոնար ռազմական թիրախների 75 տոկոսը։ Ուկրաինայի ԶՈՒ-ն խուսափել է անդառնալի կորուստներից՝ միայն ապատեղեկատվության և վերատեղակայման շնորհիվ։

-Ժամանակակից պատերազմում լիովին անհրաժեշտ են խոցման միջոցների կանխիկ պահուստները և դրանց արտադրության հզորությունների ռեզերվները։ Այժմ ՆԱՏՕ-ի երկրներից դրան տիրապետում է միայն ԱՄՆ-ը։

-Անօդաչուները վերածվել են պատերազմի որոշիչ գործոնի և պետք է լինեն հաստիքային սպառազինություն բոլոր մակարդակներում։ Դրանք գերակշիռ մեծամասնությամբ պետք է մատչելի և զանգվածային լինեն, քանի որ դրանց կորուստները գործողությունների ըթնացքում հասնում է մինչև 90 տոկոսի։ Թշնամական անօդաչուների հայտնաբերման և ճնշման խնդիրը դեռ ողջամիտ կերպով չի լուծվել։

-Բարձրճշգրտության սպառազինությունը պետք է կիրառվի խնայողաբար և ընտրովի, սովարական սպառազինությունն էլ «պատուհան» ապահովի բարձրճշգրտության զենքի կիրառման համար։

-Հետախուզւթյան ժամանանակից համալիրների կողմից հայտնաբերվելու և խոցվելու դեմ քողարկումը չափազանց բարդացել է։

Դաշտային ամրությունները չեն պաշտպանում խոցման ժամանանակից, հատկապես բարձրճշգրտության միջոցներից։ Պաշտպանության գրեթե միակ միջոցը մնացել է առավելագույն վերատեղակայումը՝ շարժունակության հետ զուգահեռ, ինչը թույլ է տալիս օպերատիվ կերպով հավաքել մարտունակ միավորում միայն հեռանկարային հատվածում և միայն հարվածի ժամանակ։ Ուկրաինայի ռազմական հաղթանակը հնարավոր է միայն Արևմուտքի ողջամիտ աջակցության շնորհիվ, բայց ծանր է լինելու, ամփոփում են RUSI-ի փորձագետները։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular