ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել երկու երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը։ Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ երբ, որտեղ և ինչ ձևաչափով է նախատեսվում հաջորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակություններն այս ամսվա սկզբին են հանդիպել: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։

«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել է նա:

Որ սահմանին հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին հաղորդագրությամբ չէին տեղեկացրել։ Ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր «Ազատությանը» հայտնել, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին: Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել էր՝ գործնականում մեկնարկել է կոնկրետ աշխատանքը, Ռուբինյանը ևս այն դրական էր գնահատել։

«Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Կհիշեք, ես սրա մասին խոսել եմ նախկինում, որ նման հանդիպում նախատեսված է, և հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն, քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը», - ասել էր ԱԺ փոխնախագահը։

Թե հայաստանյան պատվիրակության կազմում ովքեր են եղել, հայկական կողմի բանագնացը չէր հայտնել։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ չեն հստակեցնում, հայտնում են միայն, որ դրանում ներգրավված են եղել հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչները։

Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումն օդային հաղորդակցության վերականգնումն է, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, օդային բեռնափոխադրումներ սկսել, սակայն այդ պայմանավորվածությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Կողմերը չեն խոսում նաև ժամկետների մասին։

Շարունակությունը` սկզբանղբյուր կայքում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular