ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կտա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տարածված ուշագրավ տեղեկության համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության: Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Բանն այն է, որ այս տարվա հունիսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային և արդյունավետ չեն ծախսվել։ 2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը:

Ինչպես հասկանում ենք՝ բավականին մութ ամպեր են կուտակվում նախկին նախարարի գլխավերևում: Թորոսյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները էլ ավելի են լարվել կուսակցության՝ ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած վարչության նիստից ու արձանագրված խայտառակ ընտրակեղծիքներից հետո: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականերին դուր չի եկել, որ Թորոսյանը հասկացել ու հանձն է առել մինչեւ վերջ բացահայտելու ընտրությունների հետ կապված խառնաշփոթը: Այդ խառնաշփոթը հատկապես դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, ով տարիներ շարունակ խոսում է այն մասին, որ իր ղեկավարած կուսակցությունը Հայաստանում ամենաժողովրդավարականն է:

Հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ինքնագլուխ է որոշել թիրախավորել Արսեն Թորոսյանին, թե ամեն դեպքում այս տեղեկությունը և հավանական հարցաքննությունը դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով կարելի է ենթադրել, որ այս դեպքում ականատես ենք հենց Նիկոլ Փաշինյանի կողմից Արսեն Թորոսյանին «պատժելու» կամ նախազգուշացնելու գործընթացին:  Ըստ որոշ տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը այժմ ընդգծված մտերիմ է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ու դա պատահական չէ: Իսկ Տիգրանյանն իր հերթին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու վերջինիս եղբոր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանի հետ է մտերիմ:

Հաշվի առնելով մտերմությունների այս շղթան ու միմյանց փոխկապակցված լինելու հանգամանքը՝ չի բացառվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Թորոսյանի ձկնաբուծարաններ ունենալու թեման այդքան էլ խոր չքննի, եթե, իհարկե, կրկնենք՝ դա հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգը չէ: Այս դեպքում էլ հարց է, թե որքան հեռու կհասնի այդ պատիժն ու նախազգուշացումը: Սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանի գլխին մութ ամպեր են կուտակվում: 2020-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Պատճառն էլ այն էր, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր էր կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր  կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել էր անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չէր տվել: Կտա՞ այս անգամ այդ «դաբրոն» և ինչ է սպասվում Արսեն Թորոսյանին՝ ցույց կտա ժամանակը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular