ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը հետաձգվում է․ ի՞նչ է խոստացել Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու օրերին, թերևս առաջին հայացքից իրար հետ չկապված մի շարք իրադարձություններ հիմք են տալիս կարծելու, որ ռազմական լուրջ էսկալացիան առայժմ առնվազն հետաձգվում է, իսկ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող պետությունների ներկայացուցիչներին հաջողվել է հանգստացնել Ադրբեջանին։

Այս օրերին, Բաքվում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Նա հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ Բաքվից հեռանալուց առաջ, Ռիքքերը տեսաուղերձ է հղել, որը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ համանախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում իրական առաջընթաց է գրանցվել։ «Մենք գիտենք, որ խաղաղ գործընթացը հեշտ չէ, ես գիտեմ, որ հակամարտությունը տարիների ընթացքում մեծ դժվարություններ և տառապանքներ է պատճառել երկու կողմին, բայց ես հավատում են, որ խաղաղ ապագայի հույս կա, հուսով եմ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը կարող է պահպանվել և պատմության նոր էջ բացել»,- նշել է Ռիքերը։

Նույն այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը դրական է ընթանում։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս ամսվա սկզբին սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում, ընդ որում այս հանդիպման մասին առաջին անգամ նշում է միայն թուրք պաշտոնյան։ Քալընի խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են, քննարկում են տարբեր հարցեր՝ այդ թվում անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը, քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում։

Քալընը կրկին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է բացառապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Եվ ըստ էության, վերջին շրջանում թուրքական կողմից մի շարք հայտարարություններ են հնչել, որոնք կասկածի տակ էին դնում երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։

Եվ այժմ դրական արձանագրումը Քալընի կողմից վկայում է, որ ինչ որ բան ղարաբաղյան կարգավորման գործընթացում գնում է առաջ։ Իհարկե հայկական կողմը առայժմ որևէ հայտարարություն չի տարածել, թե ինչ զիջումներ կան, դժվար է ասել՝ փոխզիջումներ է իրականացվել այս ճանապարհին։ Ադրբեջանը, որը զգալի երկար ժամանակ ցրում էր իրավիճակը ռազմական էսկալացիայի հասնելու հարցում, դեռևս նույն կերպ շարունակում է, սակայն թե՛ Ռիքերի և թե՛ եվրամիության ու Թուրքիայի հայտարարությունները վկայում են, որ որոշակի առաջընթաց կա, ուստիև ռազմական էսկալացիան առնվազն այս պահին դժվար է կանխատեսել։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular