ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քաղաքական ճգնաժամի սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» դաշինքը գրեթե փլուզվել է։ Դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները երեկ անակնկալ հայտարարել են իրենց մանդատներից հրաժարվելու մասին, ընդ որում մանդատներից հրաժարվել են Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը։

Կուսակցության անդամ մեկ այլ պատգամավոր՝ Զեմֆիրա Միրզոևան, մանդատից չի հրաժարվել, այլ ժամանակավորապես դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը։ Այս դեպքում հարկ է նշել, որ սա չափազանց տրամաբանական որոշում էր, քանի որ Միրզոևան Ազգային ժողովում ներկայացնում է ասորական համայնքը, և մանդատից հրաժարվելու դեպքում այդ մանդատը մնալու էր ոչ թե «Հայաստան» դաշինքին, այլ ինքնաբերաբար անցնելու էր այլ կուսակցություններում առաջադրված ասորական համայնքի ներկայացուցիչներին, այս դեպքում միայն մեկ թեկնածու կար՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Միխայլովը։

«Վերածնվող Հայաստանը» մանդատներից հրաժարվելու իր որոշումը կապում է մարտավարական տարաձայնությունների հետ, նշում, որ իրենք չեն լքում ընդդիմադիր դաշտը և շարունակելու են «Հայաստան» դաշինքի հետ գործընկերային հարաբերություններ պահպանելով պայքարել փաշինյանական իշխանության դեմ։

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժում տեղի  ունեցող նման գործընթացները ծայրահեղ բացասական հետևանքներ կարող են ունենալ։ «Հայաստան» դաշինքն իր ամբողջական կազմով և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ընտրողների զգալի մասը խորհրդարան էր գործուղել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար և տևական ժամանակ հայտարարելով, որ հասնելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փլուզմանն ու իշխանությունից հեռացմանը, այսօր դաշինքն ինքը չի կարողանում պարզորոշ բացատրել, թե ինչո՞ւ է ոչ թե ՔՊ-ն փլվում, այլ հենց «Հայաստան» դաշինքը։

Իհարկե յուրաքանչյուր դաշինքում էլ հնարավոր է լինեն մարտավարական տարաձայնություններ, վեճեր, քննարկումներ, սակայն գլխավոր ընդդիմադիր ուժում տեղի ունեցողն առաջին հերթին հարվածելու է հենց ընդդիմությանը։

Միևնույն ժամանակ սա կարելի է հարված համարել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։ Ըստ էության, «Պատիվ ունեմ»-ից «Հայրենիք» կուսակցության հեռանալու, իսկ «Հայաստան» դաշինքից «Վերածնվող Հայաստան» հեռանալու դեպքում, կասկածի տակ է դրվելու ողջ խորհրդարանի լեգիտիմությունը, ինչը առաջին հերթին վնասում է իշխող ուժին և չի բացառվում քաղաքական ճգնաժամի առաջացումն ու նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Այլ հարց, թե արդյո՞ք արմատական ընդդիմությունը որքանով է պատրաստ լինելու, եթե հանկարծակի նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ծագի։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular