ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունգարիան թույլ չի տա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի գումարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել է, որ Բուդապեշտը արգելափակում է Կիևի մասնակցությունը Ուկրաինա-ՆԱՏՕ կոմիտեի պաշտոնական հանդիպումներին, քանի դեռ չի լուծվել Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքների հարցը։

Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։

«Մեր դիրքորոշման մեջ ոչ մի նոր կամ զարմանալի բան չկա: Տարիներ շարունակ մենք հասկացրել ենք, որ քանի դեռ Ուկրաինան չի վերադարձրել Անդրկարպատիայի հունգարացիների իրավունքները, մենք չենք համաձայնի այդ օրգանի հրավիրմանը: Պատերազմի սկզբից ի վեր մենք այդ հարցը չենք բարձրացրել և հիմա էլ մտադիր չենք դա անել»,- գրել է Սիյարտոն Facebook-ում։

«Մենք հուսով ենք, որ խաղաղությունը կգա որքան հնարավոր է շուտ, և այդ ժամանակ այդ հարցը կարող է կրկին քննարկվել»,- հավելել է նա։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Հունգարիան դեմ է եղել Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների պաշտոնական նիստին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությանը, ուստի ուկրաինացի նախարարը ստիպված է եղել հանդիպել գործընկերների հետ առանձին ճաշի ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular