Թրամփ-Նեթանյահու հանդիպումից հետո կմեծանա լարվածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹրամփ-Պուտին հնարավոր հանդիպման ընթացքում առանցքային թեմաներից են լինելու սիրիական ճգնաժամն ու Իրանի միջուկային ծրագիրը։ Թրամփը քանիցս է հայտարարել, որ հնարավորինս աջակցելու է Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին և կարևորում է Սիրիայում ռազմական գործողությունների կոորդինացման հարցում Ռուսաստանի առանցքային դերակատարությունը։
Սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում կարծեք թե կողմերն արդեն ունեն նախնական կոնսենսուս, որը թերևս կամրապնդվի առաջիկայում նախատեսվող Թրամփ-Պուտին հանդիպմանը։ Մոսկվայի հետ առերես բանակցություններում Թրամփի վարչակազմը ներկայում որոշակի վերապահումներ ունի մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հետ կապված։
Կարելի է ենթադրել, որ Թրամփ-Նեթանյահու հանդիպումից հետո կմեծանա լարվածությունը իրանա-ամերիկյան հարաբերություններում, սակայն դա կունենա ավելի շուտ իրավիճակային-մարտավարական բնույթ։
Ամենայն հավանականությամբ, Թրամփի վարչակազմը իրանական հարցում դժվար թե գնա Ռուսաստանի հետ հարաբերութունների սրացման։
Այս համատեքստում Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ մերձավորարևելյան զարգացումների հարցում գալով ընդհանուր կոնսենսուսի, կարող է միջնորդական բավական արդյունավետ դերակարատություն ունենալ Իսրայել-Իրան հակասությունների «կառավարման» հարցում։
Նյութի աղբյուրն` այստեղ