ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետներն ասել են, որ Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից անհնարին են թվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օsnmedia.ru-ն գրում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել պետությանը «օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» վերջնական փաստաթուղթը։ Փորձագետները կարծում են, որ Հայաստանը միտումնավոր է հարվածներ հասցնում դաշինքին։


Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասում է, որ երկրում գնալով ավելանում են ՀԱՊԿ-ի հակառակորդները: Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը սկսել է ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի նկատմամբ, ինչը Հայաստանին այնքան էլ դուր չի գալիս։ Վերջին շրջանում մեծացած Թուրքիայի ազդեցության պատճառով տարածաշրջանում նվազել է Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը։ Շատերը դա ընկալում են որպես աջակցություն Բաքվին, իսկ իշխանություններն իրենք են հաճախ լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի միջոցով տարածում նման տրամադրություններ։ «Ինչո՞ւ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը» հարցին Միքայելյանն ասել է, որ այդ փաստաթղթի յուրաքանչյուր կետի հետ կապված լուրջ վեճեր են եղել։ Ամենալուրջը եղել են Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի միջև։ «Ոչ ոք չգիտի, թե որն է եղել փաստաթղթի վերջնական բովանդակությունը:<…> Իհարկե, դա ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ​​բացթողումն է, այլ նաև հենց կազմակերպության խնդիրները, որտեղ կան անդամներ, որոնք սատարում են արտաքին խաղացողին ընդդեմ դաշնակցի: Սա է իրականությունը»,- ասել է Միքայելյանը։


Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը հասկացրել է, որ ուզում է Ադրբեջանին դատապարտեն այլ քաղաքական գործիչներ, բայց դա անհնար է:
Պատասխանելով «Իմաստ ունի՞ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից» հարցին Հրանտ Միքայելյանը պատասխանում է, որ այլ այլընտրանք չկա, քանի որ ՆԱՏՕ-ի միջոցով որևէ խնդիր լուծելու հեռանկար չկա։ Նա նշում է Ռուսաստանի կշռի անկումը բազմաթիվ առումներով՝ տնտեսականից մինչև աշխարհաքաղաքական։ «Հայաստանը կարող է ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Իրանի, ԱՄԷ-ի հետ: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին, ապա դա նույնպես կարող է ընդունելի լինել, բայց ոչ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հավաքական մակարդակով, այլ առանձին պետությունների՝ Ֆրանսիայի և Հունաստանի», - ասել է փորձագետը ընդգծելով, որ նման դեպքում Ռուսաստանի կողմից տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու բեռը նվազում է։


Խաղաղապահ նախաձեռնությունների և հակամարտությունների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դենիս Դենիսովն էլ ասել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության ողջ ընթացքում Հայաստանը բազմաթիվ ոլորտներում օգուտներ է ստացել, բայց այն, ինչ հիմա ուզում է ստանալ կազմակերպությունից, անհնար է։ Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի տոնն ուղղակի անընդունելի է, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ամեն դեպքում Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են։


«Երկրում ֆինանսապես և տնտեսապես ամենահզոր սփյուռքներն ադրբեջանական և հայկական են: Երևանից նման սադրանքները չափազանց բացասական ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա։ Հատկապես Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում»,- ասել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular