ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սրում է իրավիճակը, Փաշինյանը՝ պատրաստում զիջումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը, տևական ժամանակ հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվություններ տարածելով, երեկ լրջորեն խախտել է ռեժիմը, Արցախի արևմտյան ուղղությամբ հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառման հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի երկու զինծառայողներ։

Մի կողմից Ադրբեջանը խախտում է հրադադարը, մյուս կողմից էլ հայկական կողմին է փոխանցում սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ, և այդ մասին առաջին տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսպիսով, փորձելով միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք հումանիստաբար են վերաբերվում և պահպանում են պայմանավորվածությունները, մյուս կողմից էլ Հայաստանին են մեղադրում բոլոր պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Ստեղծված իրավիճակում չափազանց մտահոգիչ կարելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Արմենպրեսին»։

Արտգործնախարարը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի ներկայացրած առաջարկներին, սակայն չի բացահայտել, թե ինչ առաջարկներ են ներկայացվել, մյուս կողմից Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

Արտգործնախարարը նաև ընդգծել է, թե չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։

«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի է ունենում ռազմական սադրիչ գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը»,- ասել է Միրզոյանը՝ փաստելով, թե Ադրբեջանի նախագահը հնարավոր է էսկալացիայի պատասխանատվությունը վերցնում է իր վրա։

Որքան էլ հայկական կողմը ճղվի միջից՝ ապացուցելու, որ Ադրբեջանն է հրադադարի խախտողն ու սադրանքների գնացողը, փաստ է, որ Ադրբեջանը բավականին լուրջ դիվանագիտական գործունեություն է ծավալում և կարողանում է լրջորեն վնասել Հայաստանին միջազգային ասպարեզում։

Երեկ էլ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարն է տվիթերյան իր էջում անդրադարձել Ադրբեջան կատարած այցին և հայտարարել, թե շատ մարտահրավերներ դեռ մնում են։

Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ են զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու և լարվածությունը թուլացնելու համար։ Այս և մյուս բոլոր փաստերը վկայում են, որ Ադրբեջանը լրջորեն մտադիր է խախտել հրադադարը և նոր ռազմական գործողություններ սկսել, իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը խնդրարկուի դերում են հայտնվել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular