ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԱՊԿ-ը չվերածվեց ՆԱՏՕ-ի «հետխորհրդային այլընտրանքի»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Irktorgnews.ru-ն գրում է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի արդյունքները ոչ մի կերպ չի կարելի դրական անվանել, իսկ ինքը՝ կազմակերպությունը, Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման համատեքստում, իրեն որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք դրսևորում է միայն անվանապես, բայց ոչ ֆունկցիոնալ։


Հատուկ գործողության պայմաններում Ռուսաստանի ղեկավարությունը կտրուկ թուլացրել է «հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն ներուժը», քանի որ ավելի քիչ ռեսուրսներ են մնացել իր «վասալ գործընկերների» վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ առանց ճնշման ինտեգրում չկա։


Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովում (2022 թվականի սեպտեմբեր) Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը հրապարակավ խնդրեց Վլադիմիր Պուտինին չվերաբերվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններին որպես իր վասալների (բառացիորեն՝ «այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում էր»): Իսկ Երևանում կայացած գագաթնաժողովում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ-ի ապագան կախված է Ուկրաինայում Հատուկ գործողության արդյունքից։ Հարցի հենց առաջադրումն ու ակնարկները, որ ՀԱՊԿ-ը կարող է դադարել գոյություն ունենալ, դժվար թե կարելի է կազմակերպության համար լավ PR անվանել։ Լուկաշենկոն փորձառու բյուզանդացի է, ակնարկների ու երկիմաստությունների վարպետ, ում հայտարարությունը լավագույնս բնութագրում են այն, ինչ տեղի է ունեցել երևանյան գագաթնաժողովում։


Հայաստանն ու նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեցին ստորագրել երևանյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, բայց ամենամեծ հիմարությունը կլինի Հայաստանին քննադատելն ու համարյա դավաճան անվանելը։ Չնայած, իհարկե, Փաշինյանի կողմից նման դեմարշը տիրակալի համար տհաճ էր։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկը, բացի Ռուսաստանից, չի պատրաստվում օգնել Հայաստանին, իսկ Մոսկվան ակնհայտորեն տրամադրված չէ ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Ինչպես և կանխատեսվում էր Ռուսաստանն այդ հարցը ոչ մի կերպ «չհանձնեց» Ադրբեջանին (Թուրքիային), բայց նաև բավարար ռեսուրսներ չկան հակամարտությունը սառեցնելու համար։ Ավելին, Ադրբեջանը (Թուրքիան) ճնշում են, և դա անընդհատ զգացվում է Երևանում։


Փաստորեն, հետխորհրդային տարածքը որպես աշխարհաքաղաքական իրողություն գոյություն ունի միայն Մոսկվայի բարձրագույն իշխանությունների մտածողության մեջ, իսկ նախկին խորհրդային մյուս հանրապետություններում վաղուց մտածում են այլ կատեգորիաների և ապագայի պատկերների մասին: ՀԱՊԿ-ը կարևոր էր կայսերական հավակնություններին աջակցելու համար, բայց հիմա ակնհայտորեն դրա ժամանակը չէ: Բայց այստեղ պետք է հաշվի առնել նաև հոգեբանական պահը, որն է երեկվա վասալների ըմբոստությունը: Լինի դա Սամարղանդում Ռահմոնի, թե Երևանում Փաշինյանի պահվածքը, որոնք ձևավորում են հուզական ռեակցիաներ և դժգոհություն (զայրույթ + վրդովմունք + բացասականություն), ինչը կարող է ազդել հետագա շատ լուրջ այն որոշումների վրա, որոնք պետք է ընդունվեն շատ շուտով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular