ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունները փակուղի են մտել․ ի՞նչ վտանգներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախում պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանը փորձում է փոխել իրավիճակը, սեփական կապերի շնորհիվ զգալիորեն բարձրացնում Արցախի մասին տեղեկատվական իրազեկումը ռուսական և այլ աղբյուրներում, փորձեր ձեռնարկում նույնը կազմակերպել նաև միջազգային լրատվամիջոցներում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները գրեթե արդեն փակուղի են մտել։

Նախօրեին, Արցախի պետնախարարը հայտարարել է, թե Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ «Երկրորդն անվտանգությունն է, պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա, անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները, նկատի ունեմ և՛ խաղաղապահներին , և՛ ամբողջ միջազգային հանրությանը, որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական։ Եվ երրորդն իհարկե, Արցախի սոցիալտնտեսական մշակութային զարգացումն է»,- ընդգծել է Վարդանյանը։

Այդուհանդերձ, Վարդանյանի այս ջանքերն առանձնապես խանդավառությամբ չեն ընդունվել Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ այն ինչ կատարվում է բանակցային գործընթացում, կարելի է միտում համարել փաշինյանական իշխանության կողմից՝ նոր աղետներ արցախի գլխին բերելու։

Օրեր առաջ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չեղարկվում է, քան որ հայկական կողմը պայման է դրել, որ դրան պետք է մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայկական կողմն արձագանքել է, թե Մակրոնի մասնակցությունը նախատեսված է Պրահայի հանդիպման հայտարարության մեջ և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել իբրև բանակցային գործընթացից հրաժարվելու Հայաստանի ձգտում։

Գործող իշխանությունները փորձում են համոզել, թե բանակցային գործընթացը փակուղում չի գտնվում, ավելին, վստահ են, որ այս վիճակը երկար չի տևի, մինչդեռ հստակ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը վկայում է, որ այդ երկիրն ամեն գնով բանակցությունները փորձում է տանել փակուղի նաև միջազգային ասպարեզում հիմքեր ստեղծել ՝ հայտարարելու , թե Հայաստանն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար և ինքը ստիպված գնալու է ռազմական էսկալացիայի։

Իհարկե այս տարբերակը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, որպեսզի հետագայում հայտարարի, թե ինքը որևէ կերպ չէր կարող պահել «զանգեզուրյան միջանցքը» և ստիպված է եղել նոր զիջումներ անել՝ իբր մի քանի տասնյակ հազար հայերի փրկելու համար։

Դեռ 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ վերլուծաբաններ ահազանգել են նման վտանգի մասին, սակայն փոխարենը Նիկոլ Փաշինյանն առավելապես զբաղված է եղել սեփական իշխանությունն ամրապնդելով, ինչպես նաև հիմնական ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի ուղղությամբ քարեր նետելով։ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի բոլորին մեղավոր կարողանա հանել, իսկ նրա կողմնակիցները շարունակում են կրկնել այդ արատավոր թեզը։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular