ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ տեռոր». ինչպես են ճնշել քահանաներին Դոնի Ռոստովում և Նախիջևանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

rostovgazeta.ru-ն գրում է, որ անցյալ դարի երեսունականները մեր պատմության մեջ են մտել որպես «մեծ տեռորի» տարիներ։ Պատմաբանները մինչ օրս վիճում են, թե ինչն է դարձել նման սարսափելի բռնաճնշումների պատճառ, երբ հազարավոր անմեղ մարդիկ գնդակահարվել են։ 


Այդ տարիներին բռնաճնշումների են ենթարկվել ոչ միայն կուսակցական առաջնորդները և Ստալինի քաղաքական հակառակորդները։ Հասարակ քաղաքացիները, նախկին ազնվականները, նախկին սպիտակ սպաները և քահանաները ևս ենթարկվել են ձերբակալությունների։ Խորհրդային իշխանության արշալույսին ոչ թե աթեիզմը, այլ ռազմատենչ աթեիզմն էր դարձել պաշտոնական կրոն: Այսինքն համարվում էր, որ կրոնը պետք է ուղիղ իմաստով կրակով ու սրով արմատախիլ արվի հասարակությունից։ Եկեղեցիները պայթեցվել են, քահանաները բռնադատվել։


Դոնի Ռոստովում և Նախիջևանում այդ տարիներին գրեթե բոլոր հոգևորականներն են ձերբակալվել։ Բարեբախտաբար, ոչ բոլորին են գնդակահարել, բայց նրանցից շատերը այդպես էլ չեն ապրել ավելի լավ օրեր տեսնելու համար: Անգամ ժողովրդի կողմից որպես սրբեր հարգվածներին են ձերբակալել ու հարցաքննել։


Դոնի Նախիջևանի քահանա Մինաս Խաչատուրովիչ Խումաշյանը եղել է Նախիջևանի եկեղեցական կյանքի մատենագիր։ Նա Աստվածածին եկեղեցու պատմությունը նկարագրել է օգտվելով բացառապես վավերագրական աղբյուրներից, որոնք պահպանվել էին այն ժամանակվա Նախիջևանի եկեղեցիներում։ Ինչպես գրել է ռոստովցի հայտնի պատմաբան, պրոֆեսոր Սարգիս Կազարովն իր «Խորհրդային իշխանության պատժիչ մարմինները և Նախիջևան-Բեսարաբյան թեմի հայ հոգևորականությունը 1920-1930-ական թվականներին» աշխատության մեջ, Նախիջևանի 31-րդ գիծ, ​​3- ա-ում է բնակվել  քահանա Մինաս Խաչատուրովիչ Խումաշյանը։ Առաջին անգամ նա ձերբակալվել է չեկիստների կողմից 1930 թվականին: Նա մի ամբողջ տարի աքսորում է անցկացրել՝ Արխանգելսկի մարզի Պինեգա գյուղում։ Ըստ Խումաշյանի թոռնուհի Լյուբով Իվանովնա Պոպովայի հուշերի աքսորից վերադառնալուց հետո առաջին իսկ երեկոյան Նախիջևանի բոլոր քահանաները հավաքվել են իրենց տանը։ Ապա նա առաջին անգամ տեսել է իր պապիկին՝ վզին խաչ կախած գավազանով քահանային։ Ի դեպ, դոնի հայերի մոտ ընդունված է եղել, որ եթե ընտանիքում քահանաներ են եղել, ապա ազգանվան վրա ավելացվել է «Տեր» նախածանցը։ Եվ շատ հաճախ, երբ հայերն իրենց ազգանունները թարգմանում էին ռուսերեն, քահանաների ժառանգները դառնում էին Պոպովներ։ 


Խումաշյանը կրկին ձերբակալվել է Նախիջևանի հայ քահանաների մեծ մասի հետ 1938թվականին: Ձերբակալման պահին նա 77 տարեկան էր։ Ընտանեկան պատմությունների և ականատեսների վկայությունների համաձայն, երբ ՆԿՎԴ-ի աշխատակիցները Մինաս Խաչատուրովիչի տուն են մտել, ծերունին չի կարողացել ինքնուրույն նստել ավտոմեքենան, ընտանիքին ստիպել են նստարան դնել նրա ոտքերի տակ։ Մինաս Խումաշյանը կանխատեսել էր, որ այլեւս տուն չի վերադառնա, Նա ընդմիշտ հրաժեշտ է տվել իր ընտանիքին։ Նրան այնպիսի մեղադրանք է առաջադրվել, որը այդ տարիներին իշխանությունները առաջադրել էին Նախիջևանի բոլոր քահանաներին։ Դա հակահեղափոխական գործունեություն է, Խորհրդային Միության տարածքում ահաբեկչությունների կազմակերպումը, կապը հայ ազգայնականների ու դաշնակցականների հետ։ Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները, այսինքն՝ դաշնակցականները, հատկապես ատելի էին բոլշևիկների կողմից։ Դա հին հայկական սոցիալիստական ​​կուսակցություն է, որն իր առջև խնդիր էր դրել ստեղծել անկախ Հայաստան։


ՆԿՎԴ-ի եռյակ դատարանը 1938 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Մինաս Խաչատուրովիչ Խումաշյանին դատապարտվել է մահապատժի անձնական ունեցվածքի բռնագրավմամբ։ Դատավճիռը ի կատար է ածվել: Նախիջեւանի քահանան վերականգնվել է միայն պերեստրոյկայի տարիներին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1989 թվականի հունվարի 16-ի հրամանագրով Խումաշյանն ամբողջությամբ վերականգնվել է։ 


Ռոստովում՝ Նախիջևանի կենտրոնում, անհրաժեշտ է խաչքար տեղադրել ի հիշատակ բոլոր անմեղ սպանված քահանաների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular