ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հեռուստատեսությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշվել են Ռուսաստանի դաշնակիցներին. «ՀԱՊԿ գոյություն չունի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Telegraf.news–ն գրում է, որ ռուսական «Россия 1» պետական ​​հեռուստաալիքում հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը որպես հավաքական անվտանգության կազմակերպություն այլևս գոյություն չունի, իսկ նրա անդամները ՄԱԿ-ում աջակցում են ԱՄՆ-ին ու Արևմուտքին։ Ընդ որում Ռուսաստանի իրական դաշնակիցներին կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա։ «ՀԱՊԿ գոյություն չունի, բայց թղթի վրա կա, և դա է նրա վնասակարությունն ու վտանգը։ Նրանք մեզ չեն օգնում: Ի վերջո, մենք այդ կազմակերպության պատանդներն ենք»,- Սոլովյովի հաղորդման եթերում վրդովվել է հրավիրված Պետդումայի  պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը։ Նրա խոսքով Հայաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ռուսական ռազմակայանների առկայության պատճառով, եթե այնտեղ պատերազմ սկսվի՝ «ռուս զինվորներ կզոհվեն»։

Պատգամավորը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է որոշումներ կայացնի հիմնվելով «դաշնակից ՀԱՊԿ-ի կեղծ տեղեկատվության վրա»։


«Դուք հավատու՞մ եք, որ ՀԱՊԿ մեր այն դաշնակիցը, ով ավելի շատ հանդիպում է ամերիկյան հրամանատարության հետ, տարօրինակ հայտարարություններ է անում և, փաստորեն, նրանց հետ խաղում ՄԱԿ-ում, մեզ ճիշտ տեղեկատվություն կտա», - վրդովվել է Սոլովյովի հաղորդման հյուրը: Ինքը՝ հաղորդավարը, նույնպես կասկած է հայտնել ՀԱՊԿ-ի անհրաժեշտության մասին. «Մեր տարածքներ ներխուժել են՝ Զապորոժիե, Լուգանսկ, Խերսոնի շրջան։ Որտե՞ղ է ՀԱՊԿ-ը: Հարց է առաջանում, թե ի՞նչ է նշանակում այն կազմակերպության գոյությունը, որ եթե ​​նրանց դա պետք է, ապա խնդրում են, բայց երբ մեզ է ինչ որ բան պետք՝ նրանք չունեն, տղերք», - ինքն իրեն հարց է տվել Սոլովյովը:


Ի դեպ, ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր քննարկել, թե ինչպես պետք է կազմակերպությունը հետագայում աշխատի այնպես, որ չկոչվի «թղթե վագր»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular