ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Կառավարության հետ. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. այս անգամ պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։ Այս մասին գրում է 168.am-ը կայքը: 

Կայքի տեղեկություններով, 1 միլիարդ 230 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր Հակոբջանյանի ընտանեկան բիզնեսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կնքել է նոյեմբերի 18-ին. այս գումարով ընկերությունն ասֆալտապատելու է Հայաստանի Սյունիքի մարզի Քաշուն գյուղից Բարձրավան տանող ճանապարհը։

Նշենք, որ Հակոբջանյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանում և Արցախում մեկ անձից գնումների առաջատարն է. այս ընկերությանն են վստահվում միլիարդավոր դրամներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ասֆալտ փռելու կամ բնակարանաշինության ծրագրեր իրականացնելու համար։

 

Բացի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 449 մլն դրամի՝ վերանորոգելով Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածը։

Նշենք, որ «Կապավոր» ՍՊԸ-ի սեփականատերերը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներն են՝ Արման Հակոբջանյանը (93,75%), Արայիկ Հակոբջանյանն (3,75%) ու Լիլիթ Հակոբջանյանը (2,5%)։ Վերջինը Արցախի Հանրապետության նախագահի առողջապահության հարցերով խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Արման Հակոբջանյանը ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է։ Նրա անունը կապվում է նաև Սևանա լճի ափին՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարևանությամբ կառուցված շքեղ առանձնատան հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular