ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Տավուշի «ներքին խոհանոցում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր ղեկավարծ կուսակցության ներսում չեն կարող լինել թևեր և տարբեր թիմեր, որոնք կպայքարեն մեկը մյուսի դեմ, ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխական պաշտոնյաներն էլ իշխանության համը զգալուց հետո չեն կարողացել դիմադրել գայթակղությանը և այդ  իշխանության համար պայքարում դեմ են դուրս եկել անգամ մեկը մյուսի դեմ:

Հատկապես ցայտուն է թևերի բաժանումը մարզերում, որտեղ տեղային, կարելի է ասել՝ նույնիսկ լոկալ պատերազմներ են ընթանում:

Դիցուք՝ Տավուշում ՔՊ-ի մի թևը ղեկավարում է մարզպետ Հայկ Ղալումյանը և վերջինիս եղբայրը, պատգամավոր Վահե Ղալումյանը: Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է և հենց սրանով է պայմանավորված նրա ունեցած իշխանությունը և լծակները: Միևնույն ժամանակ մարզպետը և եղբայրը հասցրել են հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում, երբ գործի էին դրել ձեռք բերված լծակները: Այսպես օրինակ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը՝ կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտել էր, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, ով Ղալումյանների ազգականն է: Բնականաբար, Հայկ Ղալումյանը անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի տարբեր պաշտոններում տեղավորվեն հենց իր յուրայինները, դիցուք՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը: Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ 

ՔՊ-ական մյուս թևը ղեկավարում է Դիլիջանի համայնքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը, նա բավական ծանր ներթիմային պայքարում կարողացավ ընտրվել ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի նախագահ և դա էլ իր հերթին վերջինիս բավական լուրջ գործիքակազմ է տալիս: Թեև Սարգսյանը նույնպես ցանկանում է մարզում հնարավորինս շատ յուրայիններ ունենալ առանցքային պաշտոններում, նրա այդ նկրտումները դեռևս հանդիպում են Ղալումյանների կազմակերպված դիմադրությանը:

ՔՊ-ի տավուշյան մյուս թևը ղեկավարում է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, բավական սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի հետ, ով էլ ընտրություններից առաջ Իջևանում հենց Ճաղարյանի ընտրվելու պրոցեսի կուռացիան էր անում: Վերջինս բավական լավ հարաբերություններ ունի նաև մարզպետի հետ, սակայն որոշ առումով ունի նաև ինքնուրույնություն  և կարողանում է իր սեփական խաղը խաղալ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ  Ճաղարյանը որոշել է աշխատանքով ապահովել իր և մարզպետ Ղալումյանի գրեթե ողջ գերդաստանին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ համայնքապետարունում աշխատանքի է անցել Ղալումյանի բաջանաղի որդին՝ Վաչե Վիրաբյանը։ Համայնքի ղեկավարի խորհրդական, բաջանաղ Դավիթ Վիրաբյանի դուրստր՝ 19 ամյա Նանե Վիրաբյանը, նույնպես աշխատում է համայնքապետարանում։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին, ով աշխատում է, որպես առաջատար մասնագետ։ Համայնքում գլխավոր մասնագետ է աշխատում նաև Անահիտ Ղալումյանը, իսկ բարեկամուհի Հասմիկ Ղալումյանը 1-ին կարգի մասնագետ է։ Իսկ Լիլիթ Ղալումյանը զբաղեցնում է Կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պաշտոնը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է: Բացի Ղալումյանի և կնոջ ազգականներից, հեռու չեն մնացել նաև համայնքապետ Ճաղարյանի ազգականները։ Համայնքապետերանի մամուլի պատասխանատուն՝ Լիա Ճաղարյանը, համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և համայնքապետը մտերիմ ազգականներ են։

Ըստ էության, Տավուշում իշխանության համար ներթիմային պայքարի երեք հիմնական առաջամարտիկները հենց վերը նշված պաշտոնյաներն են, և նրանք են, որ փորձում են մարզի խնդիրները մի կողմ դրած՝ աշխատել միայն հավելյալ իշխանական լծակներ ձեռ գցելու և մարզում սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular