ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իրանամետ քվեարկությունը․ երբ պրագմատիզմը գերիշխում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նախօրեին, 35-րդ հատուկ նիստի ժամանակ որոշում է կայացրել ստեղծելու նոր փաստահավաք առաքելություն, որը կհետաքննի Իրանում մարդու իրավունքների խախտումները ՝ կապված այդ երկրում սեպտեմբերի 16-ին մեկնարկած և մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաների հետ։

Քվեարկությանը 47 երկրներից մասնակցել է 31-ը, որոնցից կողմ են քվեարկել 25-ը, դեմ՝ 6-ը, ընդ որում դեմ քվեարկող երկրների թվում են Հայաստանը, Չինաստանը, Կուբան, Պակիստանը և Վենեսուելան։ Միջազգային կառույցներում վերջին շրջանում Հայաստանը գրեթե սինխրոն էր քվեարկում արևմտյան երկրների հետկամ առնվազն ձեռնպահ էր մնում, կամ, երբ հարցը վերաբերում էր իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

Տարօրինակ կերպով այս անգամ Հայաստանը բոլորովին հակառակ քվեարկությունն է արել, քան արևմտյան երկրները և նրանց սատելիտները՝ աջակցելով Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Այս քվեարկությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը լուրջ քննադատության տակ է հայտնվել և Հայաստանի «ժողովրդավարական» իշխանություններին մեղադրում են Իրանում հակաժողովրդավարական դրսևորումներին աջակցելու մեջ։

Մինչդեռ հարկ է նշել, որ Հայաստանի իշխանությունների այս քվեարկությունը բացարձակ պրագմատիկ և իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանը մնացել է Հայաստանի եզակի աջակից երկրներից մեկը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը բնականաբար ուշադիր հետևում է բոլոր երկրների քվեարկություններին, համապատասխան եզրակացություններ անում և ըստ այդմ դասավորում իր քաղաքական կուրսը։ Այս առումով Հայաստանի իշխանություններին քննադատելու որևէ իմաստ գոյություն չունի։

Ըստ էության նրանք եզակի դեպքերից մեկն են, որ իրատեսական և ճիշտ քվեարկություն են իրականացրել։ Ավելին, այս քվեարկության դեպքում նույնիսկ կարող են Արևմուտքին բացատրել, թե ինչո՞ւ են այսպես քվեարկել՝ հաշվի առնելով, որ Արևմուտքը հստակ պատկերացնում է Հայաստանի տեղը տարածաշրջանում, ստեղծված քաղաքական իրողությունները և նույնպիսի խանդով չի վերաբերվում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին, որքան այլ երկրների դեմ։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular