ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս տեղի ունեցավ ՔՊ-ի համաժողովը, որի ընթացքում ընտրվեց վարչության նոր կազմ, որն էլ իր հերթին ընտրեց վարչության նախագահ: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արտաքուստ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՔՊ-ն ինքն իրենով կարելի է անվանել «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հենց նա էլ դարձավ կուսակցության պաշտոնապես ղեկավար: Բայց... Դեռևս երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ՔՊ-ի ստեղծման օրից ինքը ոչ մի անգամ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի եղել և հույս ունի, որ չի էլ լինի, քանի որ հակակշիռների և փոխզսպումների ճիշտ մեխանիզմը դա է, և իրենց կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են այդ կարգավիճակն զբաղեցնել։

Այս անգամ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար հավակնություն է ներկայացրել Տիգրան Ավինյանը, քանի որ Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահ դառնալու հավակնություն չունի, իսկ գործող նախագահ Պապիկյանը չէր կարող վերընտրվել, որովհետև, ըստ կանոնադրության, կուսակցության վարչության նախագահի պաշտոնը ռոտացիոն է։ Այսինքն, այն քպականները, ովքեր եղել են վարչության նախագահ, այլևս չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչության նախագահ հասցրել են լինել Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայել յանը, Արայիկ Հարությունյանը։ Թերևս նորություն չէ, որ ՔՊ-ն, որը դասական առումով հեռու է կուսակցություն լինելուց, քանի որ զուրկ է գաղափարական հիմքերից ու «իզմ»-երից, այդպես էլ մնաց որպես ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական կառույց։ Այսինքն, ինստիտուցիոնալ առումով քաղաքական միավոր այդպես էլ չի դարձել։

Նորից վերադառնալով սկզբում նշված «արտաքուստ ոչ արտառոց» թեմային՝ փորձենք հասկանալ, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք դառնալ կուսակցության վարչության նախագահ, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ նրա կուսակիցների համար։ Ըստ ամենայնի, նման որոշում կայացնելու համար նա չափազանց խորքային պատճառներ է ունեցել։ Ի մասնավորի, կա տեսակետ, թե Փաշինյանի որոշումը կապված է նրա հետ, որ նա կուսակցության ներսում կասկածամտության դիրքերից է հանդես գալիս և գրեթե ոչ մեկին չի վստահում. թերևս դրա համար պատճառներ կան։ Դրան գումարվում է նաև այն իրողությունը, որ, ինչպես Փաշինյանին ճանաչողներն են նշում, նա միշտ էլ վստահող չի եղել, իրական ընկերներ չի ունեցել և չունի։ Եվ իր իսկ նշած կուսակցության հակակշիռների մեխանիզմները խախտելը հենց այդ վախերի, կասկածների արդյունքն է:

ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում ընտրվելու հավանական պատճառներից մյուսն ուղղակիորեն փոխկապակցված է առաջինի հետ: Փաշինյանի իշխանության դիրքերը խախուտ են, մի փոքր էլ ցնցում, և այն կարող է շատ արագ փլուզվել։ Ավելին, նույնիսկ կուսակցության ներսում են հասկանում, որ, ի վերջո, այսպիսի պայմաններում Փաշինյանը չի կարող երկար պաշտոնավարել։ Ուստի նրա հեռացումից հետո փոփոխության առաջին փուլի համար առաջ է գալիս «այլընտրանք» ունենալու պահը։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանին փոխարինողի համար հավակնություններ ունեն և պայքարում են Խաչատուր Սուքիասյանը, Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանը։ Հնարավոր է՝ այլ թեկնածուներ ևս կան, սակայն դեռևս շատ «առաջ չեն գալիս»:

Կարծիք կա, որ Սուքիասյանն ի սկզբանե խաղից դուրս վիճակում է, քանի որ, ինչքան էլ փորձի հանդես գալ որպես քաղաքական գործիչ, միևնույնն է, հանրային շրջանակների կողմից նա ընկալվում է որպես օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչ։ Փաստացի քպական «դաշտում» մնում են երկուսը՝ Պապիկյանը և Ավինյանը։ Ճիշտ է, նրանք իշխանության մեջ գտնվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հասցրել են որոշակի ռեսուրսներ կուտակել, այդ թվում՝ ֆինանական, բայց, հանուն արդարության, գոնե առայժմ դասական իմաստով օլիգարխ չեն համարվում։ Բացի դրանից, ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ Ավինյանը պարտության և կապիտուլ յացիայի հետ ուղիղ առնչություն չեն ունեցել իրենց կարգավիճակից ելնելով։ Ուստի, պատահական չեն այն քննարկումները, թե իշխանության ժառանգորդի համար հիմնական պայքարը նրանց միջև է ընթանալու։

Բնականաբար, Փաշինյանն ամեն ինչ անելու է իր իշխանությունը երկարաձգելու համար: Դա անվերապահ է: Չէ՞ որ հենց ինքն էր հայտարարում, թե կա՛մ ինքը կդառնա վարչապետ, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սակայն դա հնարավոր չլինելու դեպքում փորձելու է պահել իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով հիմա արդեն նա ամեն ինչ անելու է վարչապետի պաշտոնի հնարավոր հավակնորդներին թուլացնելու համար։ Հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք նաև Պապիկյանի և Ավինյանի դեմ ուղղված սև քարոզչության ուժգնացում։ Կան տեղեկություններ, որ Պապիկյանը նույնիսկ կարող է ազատվել պաշտոնից: Մի խոսքով, 2018 թվականին ինչ-ինչ գործոններով պայմանավորված իշխանություն ստացած ուժի ներսում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն: Ի հավելումն վերը նշվածի, կան տեղեկություններ, որ բավականին հետաքրքիր խմբավորումներ ու թիմեր են ձևավորվում, ընդ որում՝ ոչ միայն «պապիկյանական», «ավինյանական» կամ, ասենք, «սորոսական»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular