ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժորան ծնկի է իջել կնոջ առաջ և խնդրել իրեն չլքել, բայց լսելով, որ նա հեռախոսով մեկին ասում է «էշը ինձ համար կոֆե ա դնում», սպանել է նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

40-ամյա Սամվել Ժորայի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հուլիսի 26-ին, ժամը 07:45-ի սահմաններում, խանդի հողի վրա՝ ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Սերինե Կոնյանի հետ իր հարաբերությունները եղել են նորմալ, սակայն, ինչպես բոլոր ընտանիքները, իրենք նույնպես ունեցել են վեճ-վիճաբանություններ, որոնք անցել են և շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Իրենց տնտեսական կարիքների համար պարբերաբար վարկեր են վերցրել բանկերից, սակայն քանի որ մշտական աշխատանք չի ունեցել, վարկերի մարումը ուշացրել են՝ կուտակել պարտքեր: Իր ընտանիքի նյութական վիճակը բարելավելու և վարկերը վճարելու համար մեկնել է

Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաք, որտեղ աշխատել է «Նախիջևան» շուկայում՝ որպես վաճառող, սակայն ստացած եկամուտը չի բավականացրել ժամանակին վարկի գումարները ուղարկելու համար և վարկերի մարումը հաճախակի ուշացնելու պաճառաբանությամբ Սերինեն մշտապես վիճաբանել է իր հետ, ինչի պատճառով 2010 թվականի փետրվարի 25-ին ամուսնալուծվել են, սակայն հաշտվելուց հետո շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակ՝ 2015 թվականի հուլիսի 03-ին «Օդնոկլասսնիկի. ռու» սոցալական կայքի միջոցով իրեն անծանոթ «Ապեր-ապեր» անվամբ օգտատերը հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ իր կինը՝ Սերինեն, դավաճանում է իրեն։

Երբ փորձել է հիշյալ օգտատերից բացատրություն պահանջել, նա ոչնչացրել է այդ էջը։ Ինքը հեռախոսով խոսելու ժամանակ այդ մասին հարցրել է Սերինեին: Վերջինս ընդունել է, որ դավաճանել է իրեն, միաժամանակ ասել է, որ իրեն չի սիրում, պետք է բաժանվի: Ինքը նրա ասածը լուրջ չի ընդունել և 2015 թվականի հուլիսի 16-ին վերադարձել է Ալավերդի քաղաք, սակայն իրենց բնակարանում Սերինեին չի գտել: Իմանալով, որ նա հեռացել է բնակարանից և իրենց փոքր տղայի հետ գնացել մոր բնակարան, գնացել է նրա մոտ, խնդրել, որ նա չբաժանվի իրենից և վերադառնա տուն, սակայն Սերինեն նորից է ասել, որ իրեն չի սիրում, ցանկանում է ազատ կյանք ունենալ, քանի որ սիրեկան ունի։ Դարձյալ չհավատալով նրա խոսքերին՝ շարունակել է խնդրել, որ նա վերադառնա և զբաղվի իրենց երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ Սերինեն նորից է մերժել:

2015 թվականի հուլիսի 23-ին որդու՝ Ժորա Ստեփանյանի հետ կրկին գնացել է Սերինեի մոտ և խնդրել վերադառնալ, նույնիսկ ծնկի է իջել նրա առջև և լացելով համոզել, որ չլքի իրեն: Միայն երեխայի խնդրանքներից հետո նա համաձայնվել է և վերադարձել: Հաջորդ օրը՝ 2015 թվականի հուլիսի 24-ին, ժամը 10-ի սահմաններում, նկատել է, որ Սերինեն հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում և ստանում: Իր հարցին, թե ում հետ է նամակագրական կապի մեջ, նա պատասխանել է, որ իր սիրեկանի հետ և ցույց է տվել բոլոր հաղորդագրությունները, ապա շարունակել նամակագրությունը։ Հաջորդ օրը Սերինեն խոստովանել է, որ իր սիրեկանը Ալավերդի քաղաքի բնակիչ Զորայր Շահվերդյանն է և որ նրա հետ արդեն 1 տարի գտնվում է ինտիմ կապի մեջ:

Իրեն զգալով նվաստացած՝ հեռախոսահամարից զանգահարել է Զորայր Շահվերդյանի հեռախոսահամարին և նրա հետ պայմանավորվել նույն օրը երեկոյան հանդիպել Ալավերդի քաղաքի մանկական սրճարանում: Ըստ պայմանի` ժամը 22-ի սահմաններում Սերինեի հետ հանդիպել է Զորայր Շահվերդյանին: Իր այն հարցին, թե ինչ կապ ունի Զորայրը իր կնոջ հետ, նա Սերինեի ներկայությամբ պատասխանել է, որ պարզապես ընկերներ են, բազմաթիվ անգամ նրանից գնումներ է կատարել, սակայն սեռական հարաբերություն իրենց միջև տեղի չի ունեցել, որից հետո նա զայրացել ու հեռացել է: Նրա գնալուց հետո Սերինեն ասել է, որ Զորայրը ստում է, ինքը նրա հետ բազմիցս ունեցել է սեռական հարաբերություններ։ Այնուհետև գնացել են տուն, որտեղ շենքի դիմաց գտնվող իր արհեստանոցում կոտրել է ջերմաչափը և սնդիկը լցրել սրվակի մեջ նպատակ ունենալով ինքնասպանություն գործել՝ 2015 թվականի հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը մտածել ու որոշել է սնդիկը խմելու միջոցով ինքնասպանություն գործել։ Այդ նպատակով իր լուսանկարի ետևին կատարել է. «Մամ ջան, էս նկարս կդնեք» գրառումը, ապա նամակ է գրել նաև իր որդիներին և ժամը 07:30-ի սահմաններում արթնացրել Սերինեին՝ նրան աշխատանքի ճանապարհելու նպատակով: Խոհանոցում սուրճ պատրաստելու ընթացքում լսել է Սերինեի՝ ինչ-որ անձի հետ հեռախոսային խոսակցությունը: Երբ Սերինեն ասել է. «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, կարծելով, որ նա խոսում է Զորայր Շահվերդյանի հետ, փորձել է ստուգել և գտնել, թե ում կողմից է կատարվել զանգը, սակայն այն չի հայտնաբերել։

Կնոջից պահանջել է ասել, թե ում հետ էր խոսում, սակայն նա հրաժարվել է, ասելով. «Քո գործը չէ»: Զայրանալով նրա ասածից՝ գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել Սերինեի բերանը և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և դանակը նետել ննջասենյակի մահճակալի վրա, ապա ինքնասպանություն գործելու նպատակով խմել է արհեստանոցից նախապես վերցրած սնդիկը։

Այդ ժամանակ արթնացել է հյուրասենյակում քնած որդին և փորձել է մտնել ննջասենյակ, սակայն ինքը թույլ չի տվել, նրան խնդրել է կանչել հարևանությամբ բնակվող իր մորը՝ Լյուդմիլա Ստեփանյանին։ Որոշ ժամանակ անց լսել է դռան թակոց և բացելով դուռը, տեսել է իր մորը և եղբորը: Նրանք մտնելով տուն՝ տեսել են կատարվածը: Ինքը իր մորն է տվել իր լուսանկարը և նամակը ու հեռացել տնից: Տեսնելով, որ սնդիկը իր վրա որևէ ազդեցություն չի գործում, գնացել է հարևանությամբ գտնվող երկաթգծերի մոտ` գնացքի գալու ժամանակ իրեն գնացքի տակ գցելու նպատակով, սակայն իր մոտ է գնացել եղբայրը` Սիմոն Ստեփանյանը և համոզել, որ ներկայանա ոստիկանություն: Ինքը, լսելով եղբորը, մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին:

Գիտակցում է իր սխալը և զղջում կատարածի համար: Կարծում է, որ չպետք է սպաներ Սերինեին, այլ վերցնելով երեխաներին՝ պետք է հեռանար նրանից, սակայն սկզբում չի հավատացել, որ նա դավաճանել է իրեն, իսկ երբ համոզվել է, զայրույթից և վիրավորանքից չի կարողացել տիրապետել իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular