ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք չենք վախենում նրանցից»․ Ալիևը սպառնացել է Իրանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այսքան տարի այսօրվա նման իրավիճակ չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել»։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը։

Երկրի ղեկավարը նշել է, որ «մենք միշտ արձագանքել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Ուստի մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»։

Ալիևը նաև բողոքել է՝ ասելով, որ «Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերը ադրբեջաներենով են»։

«Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Եթե ​​ինչ-որ մեկն ասում է, որ դա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես հերքում ենք նման հայտարարությունները։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պարզ է՝ մենք երբեք չենք միջամտել և չենք խառնվում որևէ պետության ներքին գործերին»,- ասել է ա։

«Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներեն ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»,- հավելել է Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular