ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կտրուկ կոշտացրել է խոսույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից և Հայաստանի համար դրա արդյունքների ձախողումից հետո Ադրբեջանը երեկ լիովին տրվել է ռազմատենչ հռետորաբանությանը։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շատլինսկին հայտարարել է, թե Հայաստանի ռևանշիստական ուժերը, Հայաստանի ռազմականացումը և իր ֆինանսական հնարավորությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ելույթ ունենալով ուժային կառույցի կազմակերպած համաժողովին ՝ Շատլինսկին պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով ձգել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, թե Բաքուն փաստեր ունի ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման, ինչպես նաև ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման մասին։

Շատլինսկին մանրամասներ չի ներկայացրել, սակայն թեման ավելի ճոխացրել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարելով, թե Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ դրվի, Ադրբեջանը այս ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»,- սպառնացել է Բայրամովը՝ նշելով, որ 2021 թվականին Ղարաբաղում տեղադրված ականները այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։

«Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները և չի կատարում Ադրբեջանի տարածքից բոլոր հայկական զինված կազմավորումների դուրս բերման պարտավորությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Վստահաբար սա նշանակում է, որ Ադրբեջանն ինքն էր սադրանքի համար համապատասխան հող ստեղծում և միջազգային հանրության աչքին թոզ փչում, ռազմական նոր էսկալացիայի համար, առավել ևս, որ Հայաստանի «դաշնակիցները» ՀԱՊԿ-ում ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է գրել, թե Ադրբեջանի պնդումը, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար բացարձակ սուտ է։

Եվ ավելին, հենց ադրբեջանցիներն էլ Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել ականները, տեղափոխել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք, միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար։ Չստանալով Զանգեզուրի միջանցքը՝ Ադրբեջանն այժմ ամեն ինչ անում է, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված Լաչինի միջանցքը փակելով, Արցախի ազգաբնակչությանը հերթկան ցեղասպանության առջև կանգնեցնելու, ահաբեկելու և իրենց տարածքից դուրս մղելու համար։

Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են նվնվալ և որևէ քայլ չեն ձեռնարկում արցախցիների անվտանգության ապահովվման ուղղությամբ։ 

Կարեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular