ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահը Երևան է այցելում նախատեսվածից մեկ օր ուշ. Դեմա՞րշ ՀՀ դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանում է Երևան մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։

Ինչպես նշել ենք, այս այցը բավականին լուրջ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք արդեն իսկ սկսել են հակառուսական ակցիաներ բեմականացնել Պուտինի այցին ընդառաջ։

Նախապես հայտարարվել էր, թե ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու նոյեմբերի 22-ին, սակայն փաստացի նա ՀՀ կժամանի մեկ օր ուշ։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն չմեկնաբանելը դիվանագիտական բավական հետաքրքիր նրբություն է։

Երբ որևէ երկիր ժամանող տերության ղեկավարը գիշերում է հյուրընկալող երկրում, դա համարվում է վերաբերմունք այդ երկրի, նրա ղեկավարության հանդեպ։ Իսկ այժմ, երբ Վլադիմիր Պուտինն ընդամենը մի քանի ժամով է գալիս Հայաստան՝ ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու, և շուտ հեռանալու է, վկայում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։

Իհարկե, այս դեմարշն ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, որին ՌԴ նախագահը թույլ ֆիգուր է համարում, ում կարելի է ծռել, կոտրել, պատժել։ ՌԴ նախագահի այս քայլը վկայում է, որ մեր պետության կշիռն էլ այլևս այն չէ, որպեսզի դիվանագիտական «սիլիբիլիներով» զբաղվեն ՀՀ հետ։

Հիշեցնենք, 2018թ. իշխանափոխությունից հետո քանիցս մեծ պետությունների ղեկավարներ են եկել հայաստան, որոնք ոչ միայն գիշերել են, այլևս առանձնահատուկ վերաբերմունք ցույց տվել։

Թերևս, վերաբերմունք ցուցադրելու պահերն անցյալում են, ու գործող իշխանությունների մեղքով։

Ի դեպ, եթե ՀԱՊԿ մյուս ղեկավարներին Երևան այցելելիս դիմավերոլու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վլադիմիր Պուտինին դիմավորելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Աննա Նադոյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular