ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել:

Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է:

Առհասարակ, անհասկանալի էր միջոցառմանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությունն ու առավել քան նրա՝ շտապօգնության մեքենայի ղեկին նստելը. որքանով տեղյակ ենք՝ նա ո՛չ առողջապահական ոլորտի մասնագետ է, ո՛չ քաղաքապետարանում այդ ոլորտի համակարգողը, ո՛չ էլ, առավել եւս, շտապօգնության մեքենա վարելու գծով մասնագիտացած վարորդ:

Շտապօգնության մեքենաների PR-ով տարված ու մեքենաներն անձամբ դիմավորող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, վարչապետ Փաշինյանին, երբեմնի փոխվարչապետ Ավինյանին ու պատգամավոր Արսեն Թորոսյանին ընդամենը հիշեցնենք, որ հենց իրենց կառավարման օրոք է, որ պատերազմների ժամանակ ռազմաճակատ շարքային քաղաքացիներն էին տարրական բինտ ու բամբակ ուղարկում, կորոնավիրուսի բուժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անլրջացնում ու ասում, թե դա հնարավոր է «տնական օղիով ախտահանել», միջոցառմանը ներկա, նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս համարում, եւ ունեցանք մեծ թվով զոհեր…

Տիկին նախարարուհուն հիշեցնենք նաեւ, որ առ այս պահը հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են անթաղ դիակներ մնալ, քանի որ մարդիկ չեն վստահում իր ղեկավարած կառույցների կողմից իրականացված ԴՆԹ հետազոտություններին ու իրենց ներկայացվող արդյունքներին: Էլ չասենք Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիակների խայտառակ թեման…»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular