Իրանցի հրամանատարը սպառնացել է առևանգել և ստրկացնել Նեթանյահուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Սպահան նահանգի հրամանատար Մոջթաբա Ֆադան սպառնացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը (JP):
Իրանցի սպան ասել է, որ Թեհրանը ցանկանում է առևանգել Իսրայելի վարչապետին և նրան որպես ստրուկ բերել Իսլամական Հանրապետություն։ Այս տոնով իրանցի հրամանատարը մեկնաբանել է Նեթանյահուի խոսքերը, ով ասել է, որ ինքը կայցելի Թեհրան, երբ հաղթեն ցուցարարները։
«Տա Աստված, որ Իսլամական Հանրապետությունը հաղթի (նկատի ունի՝ կզսպի բողոքի տրամադրությունները երկրում – խմբ․) և [Իսրայելի] վարչապետն Իրան կուղարկվի կապանքով ու ստրուկի վզակապով»։ ասել է Ֆադան։ Նա նաև Իսրայելին անվանել է «երեխասպան ռեժիմ»։